×


Թեյլոր Սվիֆթը գաղտնի նշանվել է

Թեյլոր Սվիֆթը գաղտնի նշանվել է իր ընկերոջ՝ Ջո Էլվինի հետ: Ամերիկացի երգչուհին եւ բրիտանացի դերասանը հանդիպում են արդեն 5 տարի:

Նա սիրելիից ամուսնության առաջարկություն է ստացել մի քանի ամիս առաջ, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: Զույգը մտերիմ ընկերներից բացի ոչ մեկին չի պատմել նշանադրության մասին: Սվիֆթը մատանին կրում է միայն մտերիմների հետ հանդիպման ժամանակ:

Զույգի հարաբերությունների մասին անանուն պատմել է նրանց մտերիմներից մեկը. «Թեյլորը եւ Ջոն անսահման երջանիկ են ու իրար շատ են սիրում: Արդեն մի քանի ամիս է՝ նշանված են, ինչի մասին ասել են ամենահարազատ մարդկանց, որոնք բոլորն էլ խոստացել են այն գաղտնի պահել»:


Զույգն իրենց հարաբերությունների մասին չի սիրում բարձրաձայնել, դրա համար էլ ոչ մեկի համար անակնկալ չէր, որ նշանադրությունն էլ գաղտնի են պահել: Քչերը գիտեն նաեւ սպասվող հարսանեկան արարողության մասին: Նրանք ցանկանում են, որ իրենց հարսանիքը որքան հնարավոր է հեռու լինի տեսախցիկներից ու անցնի առանց որեւէ ամսագրի նկարահանումների, հայտնում է The Sun-ը:

Նախկինում Սվիֆթը շատ հայտնիների հետ է հանդիպել՝ Հարի Սթայլ, Ջեյք Ջիլենհոլ, Քելվին Հարիս: Ցավոտ բաժանումներից հետո որոշել է կյանքի այդ կողմը փակ պահել:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին