×


Շակիրան սպառնացել է Պիկեին. երգչուհին ցանկանում է որդիներին Մայամի տանել

Հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ երգչուհի Շակիրան եւ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն 12 տարի համատեղ կյանքից հետո բաժանվել են: Շակիրան մտադիր է տեղափոխվել Մայամի եւ իր հետ տանել նաեւ որդիներին՝ Միլանին ու Սաշային: Տղաների ծնողները փաստաբաններ են վարձել ու պատրաստ են պայքարել նրանց համար դատարանում:

Նրանք վերջերս հանդիպել են ու քննարկել իրավիճակը, ֆուտբոլիստը հրաժարվել է որդիներին թողնել Մայամի, ինչն առաջացրել է Շակիրայի զայրույթը: Երգչուհին սպառնացել է բացահայտել Պիկեի որոշ գաղտնիքներ:


Անանուն աղբյուրը իսպանական Informalia-ին պատմել է, որ Շակիրան հեռանում է Բարսելոնայից, քանի որ չի կարողանում ապրել երգչի ծնողների հարեւանությամբ, նրանք կողք կողքի առանձնատներ ունեն, բացի այդ էլ քաղաքում ընկերներ այդպես էլ ձեռք չի բերել:

«Նա հասկացել է, որ չի ճանաչում տղամարդուն, որի հետ ապրել է: Սովոր էր, որ Պիկեն ֆլիրտ է անում, բայց չգիտեր, որ նա դավաճանում է իրեն: Նա ստիպված կլինի իր հաղթաթուղթը բացել: Կան որոշ անակնկալներ, որոնք ոչ մեկին էլ անտարբեր չեն թողնի: Երգչուհին որոշ մանրամասների է տեղյակ, որոնք ֆուտբոլիստին խոցելի կդարձնեն, ու խոսքը միայն անձնականին չի վերաբերվում», - ավելացրել է աղբյուրը:
Շակիրային լավ ճանաչողները նշում են, որ Պիկեն իր համար անցանկալի թշնամի է ձեռք բերել ու դեռ չգիտի, թե իրեն ինչեր են սպասվում:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին