BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հունիս ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի հունիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Սիրուշո ՝ 177 հիշատակում,
• Հրանտ Թոխատյան ՝ 60 հիշատակում,
• Նազենի Հովհաննիսյան՝ 57 հիշատակում:
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Հունիսին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատար է եղել Սիրուշոն: Նա ստիպված եղավ տեսանյութ հրապարակել եւ պատասխանել իբր փոխնակ մոր միջոցով երեխա ունենալու լուրերին․ «Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց ես նման միտք երբեք չեմ ունեցել, ու դրա կարիքն էլ չի եղել: Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին, բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:)»,-գրել է երգչուհին։
Երգչուհին տեսանյութ էր հրապարակել, որում տղաների հետ ֆուտբոլ է խաղում, եւ նշել էր Հենրիխ Մխիթարյանին․ «Ես էլ եմ գալիս խաղալու»: Մխիթարյանն էլ կատակով այսպես էր պատասխանել. «Կարծում եմ՝ դու ավելի լավ ես խաղում, քան ես»:
Արդեն հունիսի 26-ին համացանցը ողողված էր Սիրուշոյի դստեր ծննդյան լուրով։
Իսկ քիչ ավելի ուշ երգչուհին բացահայտեց դստեր անունը։ Նրան անվանակոչել են Զաբել՝ միահյուսելով երկու տատիկների Սյուզան եւ Բելլա անունները։
Երկրորդ հորիզոնականում է Հրանտ Թոխատյանը: Հունիսի 1-ին դերասանը Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հավաքին մասնակցելուց զատ, երեխաների համար հեքիաթ պատմեց։ Լրագրողների հետ զրույցում Թոխատյանի արտահայտած որոշ մտքեր լայնորեն շրջանառվեցին մամուլում. «Չի՛ կարող Արցախը լինել Ադրբեջանի կազմում, որովհետեւ դա նույնն է, որ ասենք՝ Գեղարքունիքը կարո՞ղ է լինել Ադրբեջանի կազմում, Արարատի մարզը, Լոռին, Տավուշը», «Մենք այդպես էլ այս 30 տարիներին չկարողացանք ապահովել մեր երեխաների նորմալ կյանքը: Այսօր երեխան մեր երկրում պաշտպանված չէ»:
«Մեծ հաճույք էր բեմում Քոթանջյանի կողքին լինելը»՝ այսպես է արտահայտվել նախորդ ամիս կյանքից հեռացած անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մասին Հրանտ Թոխատյանը։
Հիշատակումների թվով երրորդ հորիզոնականում է Նազենի Հովհաննիսյանը: Դերասանուհի-հաղորդավարուհին տարբեր միջոցառումներ է վարել, որոնց անդրադարձել են լրատվամիջոցները, ինչպես նաեւ հրապարակել են նրա նոր լուսանկարներն ու սոցցանցերում հետեւորդների հարցերին պատասխանները: Այդպիսի մի հարցուպատասխանի ժամանակ էլ Նազենիին հորդորել են ամուսնանալ, ինչին պատասխանել է․ «Չեմ ուզում, բոլորը ստում են իրար... անսեր են»։
View this post on Instagram
Էլ ի՞նչ ամառ, առանց ծովափնյա լուսանկարների։ Նազենին լողափից լուսանկար է հրապարակել հումորային գրառմամբ․««Փորը ճիշտ ներս քաշելու նուրբ արվեստը»։ Ավելի լավ է՝ մարդ փորը քաշի, քան թե ուրիշին»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: