×


«Չգիտեի, որ ինձ համար կլինի հերոս»․ Լուսինե Թովմասյանն՝ ամուսնու մասին

Մոդել, հաղորդավարուհի եւ գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում խոստովանություն-շնորհավորանք է հղել ամուսնուն՝ Արթուր Հովհաննիսյանին, որն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։

«Ծնունդդ շնորհավոր, արկածախնդիր իմ սիրելի էակ: Ասում են` կյանքի ընկեր եւ երեխաների հայր ընտրելը կյանքում ամենակարեւոր որոշումներից մեկն է։ Ես միշտ գիտեի, որ դու կլինես լավ ամուսին եւ լավ հայր, բայց քանի դեռ միասին չէինք ապրել, իսկապես չգիտեի, որ դու կլինես հերոս ինձ համար։ Ժայռ ես մեր ընտանիքի համար ամենադժվար պահին ու բարձրացնում ես մեզ վերեւ քեզ հետ միասին։ Դու ինձ արդեն ապացուցել ես, որ մենք կարող ենք միասին անցնել ամեն ինչի միջով», - գրել է նա:


Հետաքրքրվեցինք, թե որն է Լուսինեի համար Արթուրի հետ անցկացրած օրերից  ամենահիշարժանն ու յուրահատուկը։ Նա նշեց, որ երեւի թե ծանոթության օրը՝ հավելելով. «Ծանոթացել ենք Ծաղկաձորում՝ սարերի վրա դահուկ վարելիս։ Հենց դա է շատ տպավորված, առաջինը դա եմ մտաբերում»։

Շնորհավորական տեքսում Լուսինեն նշել էր, որ ամուսինը նաեւ արկածախնդիր է։ Ծանոթության օրը դահուկավարելը կարծես եւս խոսում է էքստրիմի հանդեպ սիրո, արկածախնդրության եւ ակտիվության մասին, ինչին ի պատասխան մոդելը ծիծաղելով նշեց․ «Էքստրիմի եւ հավեսի հարց է։ Ամենակարեւորը հենց այդ հավես ասվածն է, որը մեր դեպքում ընդհանուր է ու չի բացակայում»։


Սերը եւ հիացմունքն ակնառու են, այնուամենայնիվ, ուզեցի նաեւ ճշտել, թե ամուսնու բնավորության ո՞ր գիծը Լուսինեն կփոխեր, եթե հնարավորություն ունենար։ Նա առանց երկմտելու պատասխանեց, որ կավելացներ համբերատարությունը։ Մոդելը նաեւ նշեց, որ արդեն պատրաստել է ամուսնու նվերը՝ երեխաների հետ համատեղ, եւ որ նրանք պարտադիր մասնակցություն ունեն այդ հարցում։

Սիրե՞լն է ավելի քաղցր զգացում, թե՞ սիրված լինելը։ Լուսինեն կարծում է, որ մի զգացումն առանց մյուսի գոյություն ունենալ պարզապես չի կարող, դրանք գալիս են իրար լրացնելու․ «Միայն սիրելը կամ սիրված լինելը չեն կարող հաճույք պարգեւել»։

BRAVO.am-ը եւս միանում է շնորհավորանքներին եւ մաղթում է գեղեցկուհու ընտանիքին սեր ու ներդաշնակություն։

Տեքստը՝ Սյուզի Մսրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լուսինե Թովմասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW