×


Լեգենդար Լուիշ Ֆիգուն միանում է Դիջիթեյնին՝ որպես բրենդ ամբասադոր

Ամեն օր չէ, որ iGaming ընկերությունը կարող է հանդես գալ սպորտի մեծանուն կուռքի հետ համագործակցության լուրով։ Դիջիթեյնի պարագայում այսօր հենց այդ օրն է. Լուիշ Ֆիգուն՝ համաշխարհային ճանաչում ունեցող պորտուգալացի ֆուտբոլային լեգենդը, պաշտոնապես միանում է «Դիջիթեյն Գրուպ»-ին՝ որպես բրենդ ամբասադոր։

Ֆիգուն իր սերնդի ամենափայլուն խաղացողներից մեկն է։ Իր լավագույն տարիներին նա որպես կիսապաշտպան խաղացել է այնպիսի թիմերում, ինչպիսիք են Բարսելոնան, Ռեալ Մադրիդը եւ Ինտեր Միլանը, ունի մրցանակների մի ամբողջ բազմություն՝ Լա Լիգայի չորս տիտղոս, Սերիա A-ի չորս տիտղոս, մեկ ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթ եւ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի տիտղոս, ինչպես նաեւ հանրահայտ Ոսկե գնդակ 2000, ՖԻՖԱ տարվա լավագույն խաղացող 2001։ Այս ամենը խոսում է Ֆիգուի չափազանց հաջողված եւ վառ կարիերայի մասին։  


Լուիշ Ֆիգուն հայտնել է իր անկեղծ ուրախությունը Դիջիթեյնի բրենդ ամբասադորի դերը ստանձնելու եւ այս հեռանկարային միության կապակցությամբ․ «Շատ ուրախ եմ այս նոր համագործակցության համար եւ անհամբեր սպասում եմ Դիջիթեյնը ներկայացնելուն։ Սա արդեն հաստատված եւ առաջադեմ հայացքներ ունեցող iGaming ընկերություն է, որը մեծ նվիրումով է վերաբերվում իր գործին՝ ամբողջ աշխարհի իր գործընկերներին ապահովելով բազմաթիվ հաջողված iGaming լուծումներով։ Ինձ հեշտ տրվեց նրանց բրենդ ամբասադոր դառնալու որոշումը»։  


«Դիջիթեյն Գրուպ»-ի հիմնադիր Վարդգես Վարդանյանը նշել է․ «Մեծ ոգեւորություն է Դիջիթեյնի մեր ընտանիքում ողջունել Լուիշ Ֆիգուի պես ֆենոմենալ անձնավորության։ Երբ խոսքը նորագույն բուքմեյքերական լուծումներ առաջարկող այնպիսի iGaming ընկերությունը աշխարհով մեկ ներկայացնելու մասին է, ինչպիսին Դիջիթեյնն է, Ֆիգուն, ով հայտնի է իր անզուգական հեղինակությամբ, անցած տպավորիչ ուղիով եւ հաղթողի կերպարով, անկասկած կատարյալ ընտրություն է մեր Sportsbook-ի որակի, նորարարության եւ էֆեկտիվության խորհրդանիշը դառնալու համար։ Մենք իսկապես անհամբերությամբ ենք սպասում սպորտային լեգենդի հետ աշխատելուն»։  


Շնորհավորում ենք բոլորին։ Սա բեկումնային պահ է Դիջիթեյնի պատմության մեջ: Համագործակցությունն, անկասկած, նոր բարձունքներ կբերի Դիջիթեյնին։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին