Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի դուստրը՝ Զաբելը, 2 օրից մեկ ամսական կլինի: Երգչուհին էլ որոշել է առաջին տեսանյութը ներկայացնել փոքրիկի մասնակցությամբ:
Սիրուշոն երկար գրառում չի արել, պարզապես գրել է. «Զաբել 06.24.22»:
View this post on Instagram
Հոլովակում կան կադրեր երգչուհու հղիության ընթացքից, իսկ վերջում երեւում է փոքրիկի ձեռքը, որը մայրիկը պահում է իր ափերի մեջ:
Որպես երաժշտական ձեւավորում նա օգտագործել նախորդ տարի ներկայացրած «Առաջին անգամ» երգի վերջին՝ հայերեն հատվածը:
Զաբելը, որին կոչել են երկու տատիկների՝ Սյուզանի եւ Բելլայի պատվին, ծնվել է ԱՄՆ-ում, որտեղ էլ դեռ գտնվում է ընտանիքի հետ:
Սիրուշոն թեեւ լուսանկարներ երեխաների հետ հրապարակում է, սակայն միշտ փորձում է այնպես անել, որ նրանց դեմքերը փակ լինեն:
View this post on Instagram
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: