×


«Ամուսինս ինձ մոտ բերեց տղաներիս». Հռիփսիմե Խուրշուդյանի ոչ սովորական 35-ամյակն ու երազանքը

Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանն օրեր առաջ նշել է ծննդյան տարեդարձը: 35-ամյակի անակնկալների մասին նա պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

«Տարեդարձս նշել եմ թիմակիցներիս հետ՝ Օլիմպավանում: Քանի որ ուսումնամարզական հավաքներ են ընթանում, ինձ չէի կարող ռեժիմս խախտելու ճոխություն թույլ տալ եւ մեծ խնջույք անել: Համեստ ծնունդ ստացվեց՝ չնայած, որ վաղուց որոշել էի 35-ամյակս մեծ տոնի վերածել»,-պատմել է Հռիփսիմեն:


Ասում է՝ հավաքականի անդամներից մեկի տարեդարձն էլ նույն օրն է եղել, աղջիկներն իրենց անակնկալ են մատուցել. «Շատ գեղեցիկ նշեցինք երկու տարեդարձն էլ: Ամուսինս ինձ մոտ բերեց տղաներիս, ինչը եւս մեծ անակնկալ էր»:


Իրեն 25 տարեկան է զգում. «Ինձ շատ երիտասարդ եւ առույգ եմ զգում: Չեմ պատկերացնում՝ ինչպես են մարդիկ համակերպվում իրենց տարիքի հետ: Միգուցե հետագայում արտաքինս հիշեցնի իրական տարիքիս մասին»:


Հռիփսիմեի խոսքով՝ նպատակն արդեն իրագործել է՝ կրկին մեծ սպորտում է, իսկ երազանքն է նորից իր հաղթանակներով բոլորիս ուրախացնել:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հռիփսիմե Խուրշուդյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW