×


«Սեւան» երաժշտական փառատոնին մնացել են հաշված օրեր

«Սեւան» միջազգային երաժշտական փառատոնն այս տարի տեղի կունենա օգոստոսի 6-ին եւ 7-ին՝ Սեւանա լճի ափին` թիվ 1 հանրային լողափում եւ Սեւանի փառատոնային այգում:

Փառատոնին կմասնակցեն 18 երաժշտական խմբեր Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ Ավստրիայից: Երկու օր շարունակ Սեւանի ափին կխոսեն երաժշտության լեզվով եւ կասեն «շնորհակալությու՜ն, Սեւան»։


Փառատոնը կազմակերպում է ««Սեւան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն։ Այն ոչ կոմերցիոն նախագիծ է եւ նպատակ ունի հոգատար վերաբերմունք ձեւավորել Սեւանա լճի նկատմամբ, մարզում զարգացնել իրադարձային, մշակութային տուրիզմը եւ խթան հանդիսանալ ժամանակակից երաժշտության տարածմանը։


Փառատոնն իրականացվում է 2015 թվականից եւ տարեցտարի ընդլայնվում է թե՛ այցելուների եւ մասնակիցների թվով, թե՛ աշխարհագրորեն: Այս տարիների
ընթացքում փառատոնը հյուրընկալել է մոտ 200 երաժիշտ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից, ԱՄՆ-ից, եւ մոտ 2500 այցելու:


Օգոստոսի 6-ին թիվ 1 հանրային լողափում ելույթ են ունենալու՝  Pariz-Yerevan / Փարիզ- Երեւան, Oгни Oкеана, Lost Village, Another Story, Oстранавти, Eleven green, Em’s power trio, Kаникулы на марсе, Mad Nation խմբերը:

Օգոստոսի 7-ին Սեւանի քաղաքային զբոսայգում` փառատոնային բեմում, հանդես կգան՝ Ռուբեն Եսայան եւ Մարիամ Միրզոյան, Jesse, Hope for coffee, Gamma, Միլենա, Circle, Պարգ, Մհեր (Լավ էլի) եւ դուստրեր:


Տաղավարային գոտիները կաշխատեն ժամը 13:00-ից, համերգային մասի բացումը տեղի կունենա ժամը 17:00-ին: Մանրամասներն այստեղ՝
https://www.facebook.com/events/1256258384576342

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին