Աշխարհահռչակ Queen խմբի կիթառահար, Starmus փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյն իր ինստագրամյան էջում հրապարակել է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի՝ Bohemian Rhapsody երգի կատարումը՝ այն որակելով անդիմադրելի, եւ նշել, որ անհամբեր սպասում է իր առաջին այցին Հայաստան։
View this post on Instagram
Բրայան Մեյը կմասնակցի սեպտեմբերի 5-ց 10-ը Երեւանում կայանալիք STARMUS VI միջազգային փառատոնին:
Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 7-ին Հայաստանի Օպերայի եւ բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, Դերեկ Շերինյանի եւ այլ երաժիշտների հետ Բրայան Մեյը կներկայացնի ստեղծագործություններ իր նոր՝ Another World ալբոմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: