×


Շուշաննա Թովմասյանը սպասում է երկրորդ բալիկին

Լոս Անջելեսում բնակություն հաստատած ամուսիններ Շուշաննա Թովմասյանի եւ Վահե Սայանի ընտանիքը շուտով կհամալրվի: Դերասանուհին Ինստագրամում տեսանյութ է հրապարակել՝ բացահայտելով նաեւ ապագա փոքրիկի սեռը՝ կրկին տղա է ունենալու:


«Աստված եւս մեկ անգամ մեծ օրհնություն տվեց իմ ըտանիքին. երկրորդ մանկան սեր։ Անսահման երջանիկ ու շնորհակալ եմ։ Թող աշխարհի բոլոր ծայրերում մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ»,- գրել է Շուշաննան՝ ընկերներին շնորհակալություն հայտնելով իր ընտանիքի ուրախությանը հաղորդակից լինելու եւ տոնական օր նվիրելու համար:

Զույգի առաջնեկը՝ Միկան, մեկուկես տարեկան է:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW