×


«ԼԵՈ 1» ավտոսպայի նոր ծառայությունները. մեքենայի խնամքի նոր մշակույթ Հայաստանում

Երբ ավտոմեքենայի լվացումը վերածվում է իսկական խնամքի՝ համալիր ծառայությունների մատուցմամբ, ուրեմն՝ դուք «ԼԵՈ 1» ավտոսպայում եք, որն իր տեսակով միակն է մեր քաղաքում։ Երեւանի կենտրոնում՝ Լեո 1 հասցեում, գործող հայտնի ավտոսպան օգոստոսի 6-ին յուրօրինակ միջոցառման ընթացքում ներկայացրեց իր նոր ծառայություններն ու պրոդուկտները, որոնք կարող են գրավել նույնիսկ նրանց, ովքեր երբեք մեքենա չեն վարել։

BRAVO.am-ը լուսանկարել է ֆուտուրիստական ոճով կազմակերպված ինքնատիպ շոու ծրագրի ընթացքը, ինչպես նաեւ զրուցել ավտոսպայի հիմնադիրների հետ՝ նորացված ծառայությունների մասին հետաքրքիր ու կարեւոր մանրամասներ պարզելով։


«Խաչատրյան» ընկերությունների խմբի կազմում գտնվող «ԼԵՈ 1»-ը գործում է 2018 թվականից եւ առաջարկում է մեքենայի խնամքի հետ կապված ամբողջական ծառայություններ՝ մեքենայի լվացում, վաքսապատում ու փայլեցում, ապակիների թաղանթապատում, քիմմաքրում եւ այլն։ Պարզվում է՝ ամեն ինչ սկսվել է 2001 թվականից, երբ Կարեն եւ Արթուր Խաչատրյանները որոշել են իրենց բակի ավտոտնակում լվացման փոքր կետ հիմնել։ Տարիներ անց եղբայրները եւս մեկ կետ են բացել արդեն Կենտրոն համայնքում։ Ի վերջո սկսած գործը Խաչատրյան եղբայրներին հասցրել է Լեո 1 հասցեում հիմնադրված շքեղ ու ընդարձակ ավտոսպա, որը պարբերաբար հետաքրքիր նորություններով է ներկայանում ավտոսիրողներին։


«Երբ ես ու եղբայրս նոր էինք սկսում մեր բիզնեսը, չունեինք ո՛չ փորձ, ո՛չ բավարար միջոցներ, ունեինք ընդամենը մեկ փոքրիկ ավտոտնակ եւ շատ մեծ հավատ այն գործի հանդեպ, որով ցանկանում էինք զբաղվել, հստակ պատկերացնում էինք, թե ուր ենք գնալու։ Ընթացքում, իհարկե, սովորեցինք, փորձ ձեռք բերեցինք, զարգացրինք մեր հմտությունները, բարձրացրինք մեր պրոֆեսիոնալիզմը։ Հենց սկզբից մենք մեր առջեւ խնդիր դրեցինք մատուցել միայն որակյալ ծառայություններ, որը նաեւ ենթադրում էր որակյալ պրոդուկտների օգտագործում եւ սպասարկման նոր մոտեցումների կիրառում։ Ոլորտն էլ այն ժամանակ այնպիսին չէր, ինչպիսին այսօր է, բայց անգամ այդ պայմաններում մենք մուտք գործեցինք մեր յուրահատուկ ձեռագրով ու աշխատելաոճով, որը նորություն էր Հայաստանում»,- պատմում է «Խաչատրյան» ընկերությունների խմբի համահիմնադիր Արթուր Խաչատրյանը։


Գունեղ ռետրո մեքենաներից մինչեւ ժամանակակից ու նորարար Տեսլաներ, լուսային ու պարային յուրօրինակ շոու, թեմատիկ լավ երաժշտություն, համեղ հյուրասիրություն, ֆոտոզոնաներ եւ այլն՝ այս ամենը նախատեսված էր նորացված ավտոսպայում կազմակերպված շնորհանդեսի համար, երբ էլ ազդարարվեց նոր ծառայությունների ու պրոդուկտների մասին։

Այսպիսով, «ԼԵՈ 1»  ավտոսպայում ներդրված են մեքենաների լվացման եւ չորացման նորագույն անվնաս տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, ավտոմատացված համակարգեր, մեքենաների խնամքի եւ լվացման համար օգտագործվում են ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական արտադրության բարձրակարգ նյութեր։ Ի դեպ, «Խաչատրյան» ընկերությունների խումբը պրեմիում դասի մեքենայի պաշտպանիչ թաղանթներ արտադրող ամերիկյան STEK automative ընկերության էքսկլյուզիվ գործընկերն ու ներկայացուցիչն է Հայաստանում։


«Մենք նաեւ կիրառում ենք մեր իսկ արտադրված նյութերը, որոնք որակապես չեն զիջում եվրոպական արտադրանքին։ Այսուհետ ԼԵՈ 1-ում բացի մեր հիմնական ծառայություններից, կատարում ենք նաեւ մեքենաների տարբեր տեսակի թաղանթապատում ամերիկյան ու եվրոպական արտադրության բարձրակարգ նյութերով ու ժամանակակից սարքավորումներով։ Ապակիների համար ունենք ցանկացած  աստիճանի մգեցման թաղանթներ՝ ուլտրամանուշակագույն եւ ինֆրակարմիր ճառագայթներից պաշտպանող, ջերմամեկուսիչ, ջերմակլանիչ հատկություններով եւ այլն։ Ի դեպ, կատարում ենք ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մակերեսների թաղանթապատում, որը շատ կարեւոր է մեր սիրելի մեքենաների համար, քանի որ դրա միջոցով մեքենան պաշտպանված է լինում քերծվածքներից, քարերի հարվածներից, միջատների եւ թռչունների արտաթորություններից, ծառերի խեժից եւ այլ վնասակար նյութերից»,- իր խոսքում նշեց «Խաչատրյան ընկերությունների խմբի» համահիմնադիր Կարեն Խաչատրյանը։


Այսօր արդեն բացի ավտոլվացման կետերից՝ «Խաչատրյան» ընկերությունների խումբը ներկայանում է բազմապրոֆիլ ծառայություններով եւ պրոդուկտներով, զբաղվում է կենցաղային քիմիայի, ավտոխնամքի, լվացման միջոցների արտադրությամբ, ընկերությունների խմբի կազմում են գտնվում «ԼԵՈ 1» ավտոսպան, Fruh Kolsch Armenian, որը ներկայացնում է գերմանական բարձրորակ գարեջուր, ինչպես նաեւ  հայկական արտադրության «Կաթիլ» կենցաղային մաքրող միջոցներ ներկայացնող բրենդը։  


Դե, իսկ ավտոսպայի մյուս նորություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ հետեւելով վերջինիս ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/Leo1AutoSpa ։

Սրահը գործում է ամեն օր՝ առավոտյան ժամը 09։00-ից, այնպես որ կարող եք այցելել՝ չմոռանալով ձեր սիրելի մեքենայի խնամքի մասին, հատկապես երբ բոլոր ծառայությունները մեկ վայրում են։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին