×


Անջելինա Ջոլիի որդիները մասնակցեւմ են նրա «Without Blood» ֆիլմի նկարահանումներին

Անջելինա Ջոլիի որդիները՝ Պաքսը եւ Մեդոքսը մասնակցում են «No Blood» ֆիլմի նկարահանումներին, որի վրա նա աշխատում է որպես ռեժիսոր։ Անջելինա Ջոլին People-ին պատմել է որդիների հետ համագործակցության մասին եւ ասել, որ շատ հպարտ է նրանցով։

 «Մենք լավ ենք աշխատում միասին: Եթե նկարահանման անձնակազմն իր լավագույն վիճակում է, նա էլ մեծ ընտանիքի է նման: Ուստի ամեն ինչ շատ բնական էր»,- ասել է նա լրագրողներին։
Պաքսը եւ Մեդոքսը նկարահանման հրապարակում հանդես են գալիս որպես ռեժիսորի օգնականներ: Հետաքրքիրն այն է, որ դա առաջին ֆիլմը չէ, որին մասնակցում էին դերասանուհու երեխաները. նրանք աշխատել են Ջոլիի հետ նաեւ «First They Killed My Father» («Սկզբում նրանք սպանեցին հորս») ֆիլմի վրա։


Ավելի վաղ ԶԼՄ-ները կրկին սկսել էին քննարկել Անջելինա Ջոլիի եւ նրա նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի միջեւ կոնֆլիկտը, որը տեղի էր ունեցել դեռեւս 2016 թվականին։ Ջոլին մեղադրել էր Փիթին իր որդու՝ Մեդոքսի նկատմամբ ֆիզիկական բռնության համար, երբ նրանք մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիայից մեկնում էին Լոս Անջելես: Ջոլին նույնիսկ խնդրել էր հետաքննել միջադեպը, սակայն դերասանն անմեղ էր ճանաչվել։

Նախօրեին դերասանին մոտ աղբյուրն ասել է, որ, Փիթի խոսքով, իր նախկին կինը ցանկանում է «վերակենդանացնել ցավոտ հարցը, որը լուծվել էր վեց տարի առաջ»: Այստեղ միայն մեկ դրդապատճառ կա՝ նախկին ամուսնուն ցավ պատճառելը։ Եթե այս ամենը հրապարակվի, դա վնասակար կլինի երեխաների եւ ամբողջ ընտանիքի համար»։


Բացի այդ, դերասանները դեռ չեն կարողանում պայմանավորվել երեխաների խնամակալության հարցում։ Ջոլին եւ Փիթն ունեն վեց երեխա՝ որդեգիր Զահարան, Մեդոքսը եւ Պաքսը եւ կենսաբանական՝ Շայլոն, Վիվիենը եւ Նոքսը: Ավագ որդին՝ Մեդոքսն արդեն չափահաս է։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին