Երգչուհի Արմինկայի համար ամռան վերջին ամիսը բավական նշանակալից է. նա եւ որդին հենց օգոստոսին են ծնվել: Ինչի առիթով երգչուհին մի քանի հրապարակում է արել սոցցանցերում ու կիսվել սեփական տարիքի մասին մտորումներով:
Արմինկան չի թաքցնում տարիքը՝ օգոստոսի 22-ին 49 տարեկան է դարձել, իսկ երեկ յուրահատուկ կերպով ամփոփել է ապրած տարիները:
View this post on Instagram
«Եթե անկեղծ, ինձ էլ է դժվար հավատալ, որ գրեթե կեսդարյա կյանք եմ ապրել, բայց ինչպես հիմա ընդունված է ասել՝ #դեհմիէդա»,-գրել է նա:
Ավելի վաղ էլ ստորեւ ներկայացված լուսանկարն է հրապարակել ու նշել. «Վերջին տարիս՝ 40-ների մեջ: Բարեւ, 49 տարեկան»:
Իսկ ահա որդու՝ Ալեքսի, տարեդարձը նշել են օգոստոսի 15-ին. «Այսօր այս տղան պաշտոնապես դարձավ դեռահաս: Ծնունդդ շնորհավոր, տղաս, առողջ ու կարգին հայ մեծացիր»:
Երգչուհին արդեն տարիներ շարունակ բնակվում է Լոս Անջելեսում, ամիսներ առաջ, երբ Երեւանում էր, զրուցել ենք Հայկոյի եւ Արթուր Գրիգորյանի մասին: Նյութը կարող եք կարդալ այստեղ:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը


×
3,967





