Վաղուց են համացանցում լուրեր շրջանառվում, որ Վիկտորիա Բեքհեմն ու նրա ավագ որդու կինը՝ Նիկոլա Պելտցը, կոնֆլիկտ ունեն:
Daily Mail-ին անանուն աղբյուրը հայտնել է, որ Վիկտորիան շատ է անհանգստանում, որ ապրիլին տեղի ունեցած հարսանիքից հետո համարյա չի տեսնում Բրուքլինին: Նա վախենում է, որ իրենց հարաբերությունները շարունակելու են վատանալ ու չգիտի ինչ անել հետագայում:
«Վիկտորիան սիրում է մոտ լինել իր երեխաներին, հենց նրանց հետ է սովորաբար անցկացնում ժամանակի մեծ մասը: Նա միշտ շատ ջերմ է եղել իր տղաների ընկերուհիների հետ ու սիրալիր վարվել: Ու Նիկոլային էլ ծանոթության առաջին օրվանից պաշտել է: Բայց հետագայում ամեն ինչ բարդացել է, ինչը տխրեցնում է Վիկտորիային. նրա սիրտը կոտրված է: Նա ու Բրուքլինը միշտ այնքան սերտ կապ են ունեցել, տղան սփոփում էր մորը, երբ ընտանիքում որեւէ բան այնպես չէր լինում: Վիկտորիան նրան տանում էր բոլոր միջոցառումներին: Հիմա իսկապես բարդ ժամանակներ են»,- խոստովանել է աղբյուրը:
Ըստ լուրերի, Վիկտորիայի ու Նիկոլայի միջեւ գժտության պատճառ է դարձել հարսանիքի կազմակերպումը: Բանն այն է, որ հարսը նախընտրել է այդ կարեւոր օրը կրել Valentino-ի զգեստ, ոչ թե Բեքհեմի բրենդի:
Այսպիսի տեղեկություն էլ կա, թե իբր Վիկտորիան «գողացել» է այն երգը, որի ներքո պետք է պարեին Բրուքլինն ու Նիկոլան: Նրանք ընտրել են Մարկ Էնթոնիի կատարումներից, որը ներկա է եղել հարսանիքին, ու երգիչն այն նվիրել է մորն ու որդուն: Daily Mail-ին հայտնի է դարձել, որ Նիկոլան անգամ լքել է արարողության դահլիճը:
Հյուրերի մեծ մասն այդ երեկո իսկ հասկացել է, որ ինչ-որ բան այնպես չէ: Նորապսակներն իրենց հարմար չեն զգացել, քանի որ ցանկացել են այդ պահը լինի միայն հատուկ իրենց համար:
Այդ ամենից հետո կողմերից ոչ մեկն էլ քայլ չի արել, որ հաշտվեն: Վիկտորիան հարսին չի հրավիրել իր նոր հավաքածուի ցուցադրությանը Փարիզի նորաձեւության շաբաթվա ժամանակ, իսկ Նիկոլան էլ մի քանի անգամ ակնարկել է, որ իրենց կոնֆլիկտը հստակ պատճառ ունի:
Բրուքլինն այս տարի բաց է թողել ավանդական ընտանեկան հանգիստը, իսկ Վիկտորիան ու Դեւիդը, ըստ լուրերի, հրաժարվել են վճարել նրա գրին քարտի համար, որը թույլ է տալիս բնակվել ԱՄՆ-ում: Բոլոր ծախսերը հոգացել է Նիկոյայի հայրը՝ միլիարդատեր Նելսոն Պելտցը:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: