×


Քիմ Քարդաշյանի Interview-ի նոր շապիկը պրովոկացիոն է ստացվել

Ամիս չկա, որ Քիմ Քարդաշյանը որեւէ նոր ֆոտաշարքում չնակարահանվի կամ էլ հայտնի ամսագրի շապիկին չհայտնվի: Այն անգամ նա բավական բաց ու անկեղծ կերպով ներկայացել է Interview ամսագրի սեպտեմբերի համարում ու կադրերը հրապարակել Ինստագրամում:



«Ամերիկյան երազանք» խորագրի ներքո Քարդաշյանը պատմել է իր մասին, սովորությունների, նպատակների, ինքնաքննադատ լինելու, սովորելու եւ անընդհատ կատարելագործվելու ձգտման: Առանձնացրել ենք մի քանի ուշագրավ պատասխան.

Իսկապես հոգ եմ տանում իմ մասին: Մարզվում եմ ու ուտում որքան հնարավոր է բուսական ծագման սնունդ: Սիրում եմ առավոտյան թեյ խմել: Կատարյալ չեմ, բայց այդպիսին է կենսակերպս: Վերջին շրջանում ինձ շատ լավ եմ զգում սեփական մաշկում: Իմ նպատակն է, որ մարմինս որքան հնարավոր է  մարզված ու ամուր լինի:

Առավոտյան մարզվել եմ, երեխաներին տարել ցերեկային ճամբար, նկարահանում ունեմ SKKN-ի համար ու մտածել եմ, թե ինչպես հնչյունավորել Reels-ը: Հանցագործությունների մասին փոդքաստ եմ անում Spotify-ում, որը կոչվում է «Համակարգ»: Հետո 2 ժամանոց դաս ունեմ, ապա նոր անիմացիոն ֆիլմի հնչյունավորում եմ անելու, կոչվում է «Շների պարեկախումբը»:


Միշտ էլ զգալու եմ, որ ապացուցելու որեւէ բան ունեմ, անգամ, եթե միայն ինձ: Իմ հաջորդ կարեւոր գործն իրավաբանական դպրոցն ավարտելն է. արդեն կես ճանապարհին եմ: Այն շատ ժամանակ է խլում, ամեն օր 2 ժամ եմ հատկացնում դրան, այդ պատճառով էլ հանգստյան օրեր չունեմ:

Երբեք մի դադարեք ասել ձեր ճշմարտությունն ու պայքարել այն ամենի համար, ինչին հավատում եք: Կարեւոր է սեփական ձայնն օգտագործելն ու արտահայտվելը, այն իսկապես արդյունավետ է:


Ինձ վստահում եմ այն առումով, որ գիտեմ, թե ինչը լավ տեսք ունի, իսկ ինչը՝ ոչ, կարողանում եմ ընտրել հագուստ, որում հարմարավետ եմ զգում:

Մարդիկ սովորաբար սիրում են հարցնել, թե ինչո՞ւմ է իմ տաղանդը: Ես լավ եմ պատրաստում, ոտքերիս մատներով ամեն ինչ կարող եմ անել կամ էլ հիանալի պատմել ցանկացած թեմայի մասին, բայց կարծում եմ, որ իմ տաղանդը մարքեթինգում է. միանգամից հասկանում եմ, թե հաճախորդն ինչի կարիքն ունի: Չեմ ասի, թե դա տաղանդ է, բայց լավ է ստացվում:

Միեւնույն է, թե մարդիկ ինչ են մտածում իմ մասին, բայց զվարճալի է, որ ինձ մոդել են համարում: Հույս ունեմ, որ մի օր ինձ կներկայացնեն որպես իրավաբան ու մայր: Կարծում եմ՝ դրանք են կարեւոր որակներս, բայց Վիքիպեդիայում իմ էջին առանձնապես չեմ հետեւում ու չգիտեմ էլ, թե ինչ են այնտեղ գրել իմ մասին:

Որքան էլ տարօրինակ լինի, ես ինքնավստահության խնդիր ունեմ: Ինքնաքննադատ եմ ու ամաչում եմ, երբ ասում են՝ նկարագրեմ ինձ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW