×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը օգոստոսին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում օգոստոսի ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի օգոստոս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սիրուշո ՝ 123 հիշատակում,

• Նազենի Հովհաննիսյան՝ 80 հիշատակում,

• Արամ MP3՝ 71 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Օգոստոսին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը կրկին Սիրուշոն է: Երգչուհին շարունակում է ակտիվորեն վարել սոցցանցային իր էջերը՝ պատմելով աշխատանքի եւ առօրյայի մասին: Օգոստոսի երկրորդ կեսին նա «Գնացինք տուն, փոքրիկս» մեկնաբանությամբ լուսանկար հրապարակեց՝ հայտնելով Հայաստան վերադառնալու մասին: Կայքերում լայն տարածում գտան նաեւ նրա եւ Լեւոն Քոչարյանի դստեր 40-րդ օրվա արարողության տեսանյութն ու նկարները:



View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)


Սիրուշոն նախորդ ամիս մասնակցեց Հայկոյի հիշատակին նվիրված համերգին, որին անդրադարձները եւս շատ են:

Հիշատակումների թվով երկրորդ հորիզոնականում Նազենի Հովհաննիսյանն է: Դերասանուհին հաճախ է իր միկրոբլոգում գրում մտորումների, մտահոգությունների մասին. «Գոնե էդ լույս Տղերքի անունները հիշենք, որ հանուն մեզ չապրեցին...», «Մեր երկրի «սերուցքը» թթվեց, թթխմորը փախավ, հացը խմոր մնաց, ջուրը պղտորվեց․․․ իսկ լույսերը վառ մնացին միայն երկնքում», «Իսկ Աղավնոյում էլի տուն վառեցին... իսկ Երեւանում ինչ-որ մեկն էլի հրավառություն էր անում․․․ սգի օր, աղմուկ, սգո կյանք, անսուգ ուղեղներ»:

Հայկոյի հիշատակին նվիրված երեկոյի մասնակիցներից էր Նազենին: Բացումը վստահված էր նրան եւ Գարիկ Մարտիրոսյանին:



Հաջորդ օրը Նազենի Հովհաննիսյանը հրապարակեց մի դրվագ իր արխիվային հաղորդումներից, որում Հայկոն ասում էր. «Ես ուզում եմ, որ մարդիկ իմ համերգից հետո դուրս գան լավ տրամադրությամբ, իրար սիրելով ու փաթաթված»:

Նա նաեւ լուսանկար է հրապարակել երգիչ Էրիկ Կարապետյանի հարսանեկան արարողությունից՝ «Էս խառն աշխարհում մի հաղթանակ կա՝ սիրո հաղթանակը» գրառմամբ:

Երրորդն Արամ MP3-ն է: Օգոստոսին ծնվել է երգչի երրորդ զավակը` դուստրը, որին անվանակոչել են Շողեր: Երաժիշտն այդ առիթով իր ինստագրամյան էջում կարճ հոլովակ է հրապարակել. «Սիրտս կրակով լցվավ, Շողեր ջան։ Շողեր Արամի Սարգսյան»:


View this post on Instagram

A post shared by Aram Mp3 (@aram_mp3)




Օգոստոսի 15-ին Արամ MP3-ն Մեցցո ակումբում նախատեսված մենահամերգ ուներ, որն անժամկետ հետաձգեց՝ Սուրմալուի դժբախտ պատահարի կապակցությամբ:




Օգոստոսը նաեւ պրեմիերայի ամիս էր Արամ MP3-ի համար: Նա Ֆորշի հետ ներկայացրեց «Ռեքվիեմ» զուգերգը, որը հաշված ժամերի ընթացքում մեծ լսարան գրավեց:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին