Սոնա Ռուբենյանն ու Էմիլ Դանիելյանը շուտով ծնողներ կդառնան: Երգչուհին Ֆեյսբուքի իր էջում գեղեցիկ կարգավիճակը ներկայացնող տեսանյութ է հրապարակել:
«Շուտով կգա ինձ համար բաղձալի այն օրը, եւ սիրուց ծնված իմ փոքրիկ երազանքը, Աստծո օրհնությամբ, ինձ կպարգեւի մայր լինելու բերկրանքը», - գրել է Սոնան:
Սոնան եւ Էմիլը պսակադրվել են 2021 թվականի նոյեմբերին: Հարսանիքին մեր անդրադարձը կարող եք կարդալ այստեղ:
Ամիսներ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին խոսել է նորաստեղծ ընտանիքի մասին. «Իմ կյանքը փոխվել է, պայծառ ու լուսավոր գույներն են շատացել։ Երբ սիրում ես՝ ամեն ինչ շատ ավելի գեղեցիկ է թվում։ Ես բոլորին մեծ սեր եմ մաղթում»։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
BRAVO.am


×
3,290





