Սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանը նորից լայնածավալ ռազմական գործողությունների է դիմել՝ հարձակվելով Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ հայկական կողմը 49 զոհ ունի, որոնց թվում է «Բերդ» պարային անսամբլի պարող Լավրենտի Նատոյանը:
«Կրկին ցավալի ու անդառնալի կորուստ ունեցանք: «Բերդ» պարային անսամբլի պարսպից մի նախշուն քար պակասեց, մի հրաշալի պարող, լուսավոր մի երիտասարդ ու հայրենիքի պաշտպան: Նրա տեղն անսամբլի պարողների շարքում թափուր մնաց: Քեզ սիրով կհիշեն բոլորը, սիրելի Լավրենտի, երբ ամեն անգամ «Բերդը» բեմ բարձրանա»,- նշված է պարային անսամբլի ֆեյսբուքյան էջում:
BRAVO.am-ը ցավակցում է Լավրենտի Նատոյանի ընտանիքին ու հարազատներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: