×


«Փոքրիկ հեքիաթագիրներ» մրցույթ, արշավ դեպի Գոշ լիճ, «Բրեմենյան երաժիշտները» եւ այլն՝ առաջիկա շաբաթը երեխաների համար

Ներկայացնում ենք մայիսի 24-ից 30-ը կայանալիք՝ երեխաների համար նախատեսված միջոցառումների Bravo.am-ի կազմած ընտրանին:

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ

Ոճային շապիկներ

«ArtLav» արվեստանոցը հրավիրում է հետաքրքիր վարպետության դասի՝ ստեղծելու ոճային շապիկներ՝ թայ-դայ տեխնիկայով:

Մայիսի  25

Տարիք՝ 12+
Հասցե՝ Այգեձոր 54/2
Նախապես գրանցվել՝  այս հղումով:
 

Լուսանկարը՝ «ArtLav»


ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

«Փոքրիկ հեքիաթագիրներ» մրցույթ

Մանկական գրքի փառատոնի շրջանակում «Զանգակ» գրատունը հայտարարում է մրցույթ՝ «Փոքրիկ հեքիաթագիրներ», որին մասնակցելու համար հեքիաթը պետք է լինի A4 ձեւաչափի թղթի 2 էջի սահմանում, լինի նկարազարդված, ունենա հստակ սկիզբ, գործողություններ, զարգացում եւ ավարտ: Լավագույն հեքիաթները կտպագրվեն հեքիաթների ժողովածուում:

Վերջնաժամկետ՝ մայիսի 26

Տարիք՝ 6-13
Մանրամասները՝ այս հղումով:


Mini Whoop Drone Racing 2025
 
ArmDroneCommunity-ի նախաձեռնությամբ կկայանա արդեն ավանդույթ դարձած Mini Whoop Drone Racing ամենամյա երրորդ մրցարշավը Գազպրոմ Արմենիայի ուսումնա-սպորտային համալիրում: Մրցարշավի նպատակն է խթանել պատանիների հետաքրքրվածությունը տեխնոլոգիական ոլորտի հանդեպ:

Մայիսի  25, ժամը 11:00

Տարիք՝ 12+
Հասցե՝ Ծարավ Աղբյուր 55/25
Մասնակցությունն անվճար է, հանդիսատեսի համար մուտքն ազատ է։ Մանրամասները՝ այստեղ:

ՊԱՐ

«Հաճըն» պարային անսամբլի մեծ համերգը

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Հաճըն» պարային անսամբլի մեծ համերգը. 15 տարի շարունակ անդադար աշխատելու եւ կատարելագործվելու արդյունքում անսամբլն իր հանդիսատեսի դատին կհանձնի հին ու նոր մի շարք բեմադրություններ:

Ապրիլի 26, ժամը 19:00

Տարիք՝ 6+
Հասցե՝ Թումանյան փող., 54 շենք, Ա. Սպենդարյանի անվան Օպերայի եւ բալետի Ազգային Ակադեմիական Թատրոն
մանրամասները՝ այս հղումով:
Գնել տոմս՝ զանգահարեով  099 441858, 093 701191 հեռախոսահամարներով:


ԱՐՇԱՎՆԵՐ

Վերելք Մեծ Լճասար լեռ

«4 Peaks Alpine Club» մանկապատանեկան լեռնային ակումբը երեխաներին հրավիրում է այցելել Գեղարքունիքի մարզ։ Այս անգամ երեխաները կբարձրանան Մեծ Լճասար լեռը (2393մ), որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սեւանա լիճ։

Մայիսի  25,  ժամը 07:45

Տարիք՝ 6-14
Արժեքը՝ 8500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար՝ զանգահարել +37455934444 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով:

Լուսանկարը՝ «4 Peaks Alpine Club»



Արշավ դեպի Գոշ լիճ

«ԱՐԻ խոխա» արշավական ակումբը երեխաներին առաջարկում է մեկնել Տավուշ՝ վայելելու գարնանային մոգական լեռնային անտառապատ Գոշի լիճը։ Քայլքը կսկսվի Գոշ գյուղից եւ կավարտվի նույն տեղում՝ 80 մ․ լայնություն ունեցող լճի շուրջ պտտվելուց հետո:

Մայիսի  24,  ժամը  09:30

Տարիք՝ 3-6
Արժեքը՝ 7500 դր.
Մասնակցությունը հաստատելու համար՝ զանգահարել 094 274 654 հեռախոսահամարով, մանրամասները՝ այս հղումով։


ԿՐԿԵՍ

«Ճանապարհ դեպի կրկես»
 
Նվիրված է Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 90-ամյակին:

Մայիսի  24, ժամը 12:00 եւ 14:00

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Վազգեն Սարգսյան փող., 7 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000 եւ 4000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:


Վարդանյան եղբայրների շոուն
 
Ակրոբատիկա եւ օդային մարմնամարզություն, ծիծաղաշարժ ծաղրածուներ եւ կախարդական իլյուզիաներ, կերպարանափոխություններ, պարանով քայլող եւ այլն:

Մայիսի  24, 25, ժամը 17:00

Տարիք՝ 2+
Հասցե՝ Հաղթանակի պուրակ (Մայր Հայաստան հուշարձանի մոտ)
Տոմսերի արժեքը՝ 2500-9000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

Լուսանկարը՝ Վարդանյան եղբայրներ կրկես



ԹԱՏՐՈՆՆԵՐ

«Բրեմենյան երաժիշտները»  

Մայիսի 29, ժամը 12:00

Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:


«Թարս թզուկը» ինտերակտիվ տիկնիկային ներկայացում

Մայիսի 25, ժամը 12:00

Հեքիաթերեն
Տարիք՝ 3-10
Հասցե՝ Տերյան 42/1, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:

Լուսանկարը՝ Հեքիաթերեն


«Երեւանյան տրամվայ»  

Մայիսի 28, ժամը 19:00

Երեւանի խամաճիկների պետական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Մաշտոցի պող., 43 շենք
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:


«Բժիշկ Այբոլիտ»  

Մայիսի 24, ժամը 13:00

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
Տարիք՝ 2+
Հասցե՝ Աբովյան 7
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:


«Հեքիաթներ հեռախոսով»  

Մայիսի 30-ին, ժամը 14:00-ին

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
Տարիք՝ 3+
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 18 շենք
Տոմսերի արժեքը՝ 2000-3000 դրամ
Գնել տոմս՝ այս հղումով:


ԿԻՆՈԹԱՏՐՈՆ

«Կարատե տղան. լեգենդներ»

Կունգ-ֆուի մրցույթում հաղթած ամերիկացի տղայի եւ այս դժվարին գործում նրան օգնած տարեց վարպետի մասին պատմության շարունակությունը։

Մայիսի 28-ից

Տարիք՝ 12+
Գնել տոմս՝ այս հղումով, այս հղումով կամ այս հղումով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW