×


«Հեշտ չէ ապրել այդ տեսարանի հետ, երբ մայրս զինվորական է, իսկ եղբայրս՝ բանակում». Արուսիկ Տիգրանյան

Արուսիկ Տիգրանյանը խոստովանել է, որ Ինստագրամի հավելվածը որոշել է ջնջել հեռախոսից այն բանից հետո, երբ պատահաբար մեկի story-ում տեսել է հայ կին զինվորականի խոշտանգված նկարը:

«Գիտեք, հեշտ չի ապրել այդ տեսարանի հետ, երբ մայրս զինվորական է, իսկ եղբայրս՝ բանակում: Պատերազմը հենց սկսվեց՝ կես գիշերին, մամաս գնաց աշխատանքի: Իսկ եղբորս հետ մի քանի ժամ չէի կարողանում կապվել: Փորձում էի աղջկաս մասին մտածել ու չվատանալ, բայց մինչեւ նրա հետ չխոսեցի, դժվար էինք շնչում ես էլ, աղջիկս էլ»,- գրել է փոքրիկի սպասող Տիգրանյանը:

Մի քանի օր առաջ էլ նա գրառում էր կատարել ու հայտնել, որ ջնջում է հավելվածն ու նույն էլ խորհուրդ էր տվել հետեւորդներին. «Այն աղմուկը, որը տիրում է այստեղ, շատ էներգիա է տանում ու մեզ շեղում կարեւորից: Մեր ուժերը հիմա պետք է խնայել, որ միայն օգտակարի վրա ծախսենք: Լուրերի հետեւել կարելի է 2-3 իրար հակասող, բայց հայկական ծագման լրատվական աղբյուրներից, մնացածը խաղեր են ու մանիպուլյացիա: Չեմ կարծում, որ ամեն մեկս հիմա, ով լսարան ունի, պետք է կարծիք հայտնի...»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին