68 տարեկանում կյանքից հեռացել է Բորիս Մոիսեւեը, հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով երգչի արտ-տնօրենին:
«Այո, այդպես է... Այսօր, ժամը երկուսին», - ասել է Մոիսեեւի արտ-տնօրեն Սերգեյ Գորոխը՝ հավելելով, որ հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ:
Նա դեռ ապրիլին պատմել էր, որ էստրադային հայտնի երգիչն առողջական լուրջ խնդիրներ ունի. ուղեղի երկու կաթվածներից հետո հազվադեպ է դուրս գալիս Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանից:


×
2,123





