×


76-ամյա Շերի ու Balmain-ի անակնկալը հետաքրքրացրել է Paris Fashion Week-ը

Փարիզը շարունակում է հիանալ նորաձեւության շաբաթվա ցուցադրություններով: Երեկոյան իր գարուն-ամառ հավաքածուն է ներկայացրել նաեւ Balmain-ը, որի գլխավոր աստղն է դարձել Շերը:

76-ամյա երգչուհին շատ տպավորիչ է եղել ու հայտնվել անսպասելի. նախ նրա հոլոգրաֆիկ պատկերն է ցուցադրվել «Ժան-Բուեն» ստադիոնում, ապա պոդիումի վրա երեւացել է նաեւ նա՝ խոր դեկոլտեով կիպ կոմբինեզոնով: Շերը ցուցադրության փակումն արել է՝ անշտապ քայլելով 1999 թվականի իր հիթերից մեկի՝ «Strong Enough»-ի հնչյունների ներքո:

 

«Բեմի վրա ամենալավ ժամանակն անցկացրի, հիանալի էի զգում: Շոուն, անկասկած, երբեւէ եղածներից լավագույնն էր: Մոդելները գեղեցկուհիներ էին այլ մոլորակից: Հագուստն ու Օլիվյեն մահացու էին: Ներկաներն ինձ անունով էին կանչում»,- Twitter-ի իր էջում գրել է Շերը:


Երգչուհուն է միացել նաեւ բրենդի ստեղծագործական տնօրեն Օլիվյե Ռուստենը, նրանք քայլել են ձեռք ձեռքի տված: Դիզայներին ու նրա մուսային բարձր ծափահարություններով են ընդունել: Երեկոն իսկապես անհավանական մթնոլորտում է անցել:

Պատրաստեց ՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին