×


Իրինա Շեյքն առաջին անգամ մասնակցել է Chanel-ի ցուցադրությանը

Իրինա Շեյքը ժամանակակից ամենապահանջված սուպերմոդելներից մեկն է, ակտիվորեն մասնակցել է Փարիզի նորաձեւության շաբաթվան ու Versace, Burberry եւ Vivienne Westwood բրենդների ցուցադրությունների ժամանակ աշխատել: Իրինան նաեւ առաջին անգամ ցուցադրել է Chanel նորաձեւության տան զգեստը:


Նախկինում Շեյքը երբեք Chanel չէր ներկայացրել ու այդ փոփոխությունը, հավանաբար, կապված է նոր մոդելային գործակալության հետ համագործակցությամբ: Նա հիմնականում աշխատել է Դոնաթելա Վերսաչեի եւ Ռիկարդո Տիշիի հետ:

Նոր գործակալության հետ 36-ամյա Շեյքը սկսել է աշխատել 1 ամիս առաջ: Նա The Lions-ից տեղափոխվել է The Society Management, որի հետ համագործակցում են նաեւ Ադուտ Ակեչը, Կարլի Կլոսը, Քենդալ Ջեններն ու էլի շատ հայտնիներ:


Թեեւ Շեյքը Chanel-ի ցուցադրություններին նախկինում չէր մասնակցել, բայց բրենդի հագուստով նկարահանվել է նախորդ տարվա մարտ ամսվա Vogue-ի համար:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW