Անջելինա Ջոլին նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի դեմ պատասխան հայց է ներկայացրել Château Miraval գինեգործարանի վաճառքի հետ կապված ու նրան մեղադրել տնային բռնության համար: Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում կատարելով դատական գործերին:
Ջոլիի փաստաբանի խոսքով՝ Ֆրանսիայում գտնվող գինեգործարանի դերասանուհու մասնաբաժնի վաճառքը ընդհատվել է այն բանից հետո, երբ Փիթը պահանջել է ստորագրել համաձայնություն Ջոլիի եւ երեխաների հանդեպ ֆիզիկական եւ էմոցիոնալ բռնության թեման չհրապարակելու վերաբերյալ:
Հայցում նաեւ մանրամասներ կան կոնֆլիկտից, որը տեղի է ունեցել 2016 թվականին ու հանգեցրել ամուսնալուծությանը: Ջոլին ու Փիթը մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիայից թռչելիս են եղել ԱՄՆ, եւ դերասանուհու խոսքով՝ նախկին ամուսինը ֆիզիկական բռնություն է թույլ տվել իր ու երեխաների նկատմամբ:
Ըստ նրա՝ Փիթը երեխաներից մեկի վիզն է բռնել, մյուսի դեմքին հարվածել, իսկ իրեն գլխից բռնել է ու սկսել ցնցել: Նա նաեւ կնոջ ու երեխաների վրա կարմիր գինի է լցրել:
Այդ միջադեպից մի քանի օր անց Ջոլին ապահարզանի թղթերն է ներկայացրել: Նա նաեւ դիմել է Հետաքննությունների դաշնային բյուրո, որպեսզի ուսումնասիրեն այդ միջադեպը: Փիթը հերքում է բռնության մեղադրանքները, բայց հաստատում է, որ ալկոհոլի հետ կապված խնդիրներ է ունեցել:
Դերասանուհու ներկայացուցիչները նաեւ հայտարարել են, որ Ջոլին չի ցանկացել այդ դրվագը հանրայնացնել, սակայն ստիպված է եղել Château Miraval գինեգործարանի վաճառքի պատճառով. «Նա շատ բաների է դիմել, որեսպզի պաշտպանի երեխաներին այն ցավից, որը Փիթը թույլ է տվել այդ օրը: Բայց երբ Փիթը նման հայտ է ներկայացրել, որպեսզի վերահսկի Ջոլիի ֆինասական կյանքը, ստիպել է նրան հրապարակային պաշտպանվել»:
Ջոլին ու Փիթն ամուսնալուծվել են 2016 թվականին՝ հարսանիքից 2 տարի անց: Նրանք 6 երեխա ունեն՝ որդեգրածներն են Պաքսը, Մեդոքսը եւ Զախարան, իսկ կենսաբանականը՝ Շայլոն, Վիվիենն ու Նոքսը:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: