×


Ծնվել է Բեն Ավետիսյանի առաջնեկը

Դերասան Բեն Ավետիսյանը եւ դիմահարդար Դիանա Տոնոյանը ծնողներ են դարձել: Երջանիկ հայրիկը լուրով կիսվել է Ինստագրամի իր էջի «story» բաժնում:

«ճուտիկս ծնվեց»,- գրել է Բենը եւ ծննդատնից լուսանկար հրապարակել:  


Զույգի առաջնեկն աղջիկ է: Երեխան ծնվել է հոկտեմբերի 5-ին՝ Լոս Անջելեսում, որտեղ էլ բնակվում են ամուսինները: Փոքրիկին անվանել են Բիանա:

Բենն ու Դիանան նշանադրվել են 2020 թվականի ամռանը՝ չորս տարի ընկերություն անելուց հետո: Հարսանիքը 2021 թվականի հունվարին էր. պսակադրվել են Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում:  

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին