Դերասան-ամուսիններ Արթուր Գեղամյանի եւ Նազիկ Բաղդասարյանի ընտանիքը 10 տարեկան է: Այս առիթով դերասանուհին առաջին անգամ հանրայնացրել է կրտսեր որդու՝ Միքայելի լուսանկարները: Նազիկը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է նաեւ համատեղ կյանքի 10 տարիների մասին:
«Ամեն տարի որեւէ ձեւով նշել ենք մեր ընտանիքի կազմավորման՝ հարսանիքի օրը: Վաղուց մտածում էինք, որ 10-ամյակին երկրորդ հարսանիք կանենք, մեր ընկերների եւ հարազատների հետ կնշենք առիթը: Բայց այս տարի հարգելի պատճառներով չստացվեց, նաեւ մեր տանը հայտնվել է փոքրիկ մի հրեշտակ, որի հետ մի փոքր դժվար կլիներ այդ ամենն իրագործելը: Հարսանիքի տասը տարին նշեցինք մեր փոքրիկ ընտանիքով՝ 4-ով»,-ասել է դերասանուհին:
Որոշել էր չհրապարակել նորածնի լուսանկարները, հետո պլանները փոխվել են. «Բայց չէ՞ որ նա ապացույցն է մեր մեծ ու սիրուն սիրո պատմության, այնպես որ, չէի կարող նրա սիրուն նկարով չշնորհավորել մեզ, մեր ընտանիքի ծնունդը»:
Դերասանուհին իրենց կյանքի լավագույն դրվագներով գեղեցիկ գիրք է պատրաստել եւ նվիրել ամուսնուն. «Այս տարիների ընթացքում ինչի միջով ասես անցել ենք ու գիտենք այդ մասին միայն մենք: Դժվարություններ, երջանիկ օրեր. այն, ինչ այսօր ունենք, երկուսով ենք կառուցել: Եթե ուզում եք կառուցել սիրուն ընտանիք, սիրեք եւ հավատացեք միմյանց»:
Զույգի ավագ որդին՝ Դանիելը, եւս շնորհավորել է ծնողներին. «Մեզ համար նվերներ էր պատրաստել, դպրոցից էլ մի գեղեցիկ ծաղկեփնջով է եկել: Այդ պահերը սրտումս եմ պահում եւ երջանկանում»:
Խոսել ենք նաեւ երկրորդ որդու ծննդից հետո փոխված առօրյայի մասին. «Մայր լինելը հեշտ բան չէ, այն էլ՝ կրկնակի: Բայց եթե ամեն բան սիրո վրա է կառուցվում, կա ներդաշնակություն, ապա ամեն բան կարելի է հասցնել, նաեւ լինել լավ մայր»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: