×


Քանյե Ուեսթի նոր ընկերուհին, 2 կարմիր վարդն ու հանրության արձագանքը

45-ամյա Քանյե Ուեսթը նոր ընկերուհի ունի՝ 24-ամյա մոդել Ջուլիանա Նալուն: Զույգին միասին լուսանկարիչները բռնացրել են Լոս Անջելեսում, որտեղ գնացել են իտալական ռեստորան՝ ընթրելու:

Բոլորին հատկապես զարմացրել են Նալուի ձեռքին եղած կարմիր վարդերը, որոնք Ուեսթն է նվիրել. նման ռոմանտիկ քայլ ռեփերից ոչ մեկը չէր սպասում: Նա Քիմ Քարդաշյանի հետ բաժանվելուց հետո ունեցած մյուս ընկերուհիներին՝ Ջուլիա Ֆոքսին եւ Չեյնի Ջոնսին, ծաղիկներ երբեք չի նվիրել:



Սակայն երգչի երկրպագուներին առաջին հերթին զարմացրել է ծաղիկների քանակը՝ ընդամենը երկուսը: Միանգամից տարատեսակ գրառումներ ու մեկնաբանություն են թողել սոցցանցերում՝ «Ինչպիսին Քանյեն է, նույնպիսին էլ վարդերի քանակը՝ տարօրինակ», «Ի՞նչ է դրանով ցանկացել ասել», «Ակնհայտ է, որ Քանյեն ունի բավականաչափ գումար, որ ամբողջ խանութը գնի, ինչ-որ բան այն չէ», «2 վարդ, կատակո՞ւմ ես»:

Ուեսթն ու Նալուն վերջերս են սկսել հանդիպել: Ոմանք կարծում են, որ Ոեւսթը նոր սիրավեպով փորձում է շեղել իր վրայից ուշադրությունը Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում կրած White Lives Matter գրությամբ շապիկի ու դրան հաջորդած սկանդալի պատճառով:


Բացի այդ էլ բավական լարված են Ուեսթի եւ Քարդաշյանի հարաբերությունները, պատճառը երեխանի խնամակալությունն է: Ըստ TMZ-ի, Քիմը փորձում է որոշակի տարածություն պահպանել նախկին ամուսնուց ու չի պատասխանում նրա զանգերին:


Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW