×


«Մենք մտերիմ ենք նաեւ հիմա». Լիլիթ Սարգսյանը՝ «Արդարության որս» սերիալում իր կերպարի եւ Ռոմելա Սարգսյանի մասին

Դերասանուհի Լիլիթ Սարգսյանն այս շրջանում նկարահանվում է «Արդարության որս» սերիալում, սակայն նրա հետ միայն նոր կերպարից չէ, որ խոսել ենք:

Դերասանուհին երբեմն տեսանյութեր է հրապարակում սոցցանցային իր էջերում՝ կարդալով գրողների ստեղծագործությունները. «Այդ առումով ինքնաքննադատ եմ. լինում է՝ նկարում եմ, բայց չեմ հրապարակում։ Երեւի սկսեմ ավելի հաճախ ներկայանալ այդ ժանրում. դրական արձագանքները շատ են, ինչը ոգեւորում եւ մոտիվացնում է։ Երբեք չեմ մտածել, որ ինչ-որ մեկին կրկնօրինակում եմ, ոչ ոքի հետ չեմ համեմատվում, յուրաքանչյուրս մեր ոճն ունենք, կարդալու ձեւը, հոլովակներ նկարելու ոճը»։


«Արդարության որս» սերիալում ընդգրկվելու առաջարկն Աշոտ Տեր-Մաթեւոսյանն է արել. «Առաջին համագործակցությունը չէ այս թիմի հետ, դրա համար սիրով համաձայնեցի։ Կերպարի մասին շատ մանրամասներ չեմ բարձրաձայնի. դեռ զարգացումեր են սպասվում, որոնցից հեռուստադիտողն անտեղյակ է»,- նշել է դերասանուհին։

Խոսել ենք նաեւ իր ու դերասանուհի Ռոմելա Սարգսյանի հարաբերությունների մասին. «Մենք մտերիմ ենք նաեւ հիմա: Ոչինչ եւ ոչ ոք չի կարող իմ ու այս կամ այն մարդու մտերմության վրա որեւէ ազդեցություն ունենալ։ 21-րդ դարում սրտակից ու  մտերիմ մարդ գտնելը բարդ է, պետք է ատամներով պահես՝ ինչ ունես»։


Վերջին շրջանում դերասանուհին ոճային փոփոխության է ենթարկել վարսերը. «Կխոսոտովանեմ՝ ինձ երկար մազերով ավելի էի դուր գալիս։ Կարծես շատերը չեն հավանել: Փոփոխությունը ոչ մի բանի հետ կապված չէր, ուղղակի ցանկացա մի շրջան այս սանրվածքով լինել»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլիթ Սարգսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին