×


Հանրահայտ սոպրանո Հիբլա Գերզմավան ելույթ կունենա Երեւանում

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակում առաջին անգամ Հայաստանում հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Հիբլա Գերզմավան:

Համերգը տեղի կունենա նոյեմբերի 12-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում կհնչեն արիաներ հայտնի օպերաներից:

Երգչուհին հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Համերգը կղեկավարի դիրիժոր Բրայըն Քասլզ-Անիըն:


Գերզմավան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Մարիինյան թատրոնում, Լոնդոնի թագավորական «Քովենթ Գարդենի» օպերայում, Մետրոպոլիտեն, Վիեննայի պետական, հռոմեական, ֆրանսիական օպերաներում ելույթների շնորհիվ։

Ռուսաստանի եւ Աբխազիայի ժողովրդական երգչուհի Հիբլան համարվում է ամենանորաձեւ եւ էլեգանտ կանանցից մեկը ռուսական օպերային բեմում։ Հաճախ երգչուհին ինքն է ընտրում իր համար հագուստ ելույթների համար՝ համարելով, որ արտիստը պետք է հանդես գա ամենաթանկարժեք եւ նուրբ հագուստով:

Կարդալ ավելին

Quality Sign BW