×


«Բոլորը զարմանում են՝ լսելով տարիքս». Լիդիա Գրիգորյանի 36-ամյակի անակնկալները

Դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիդիա Գրիգորյանը դարձել է 36 տարեկան: Թե ինչպես է անցկացրել տարեդարձը, նա պատմել է BRAVO.am-ին՝ խոսելով նաեւ այս շրջանում զբաղվածության մասին:

«36-ն անհավատալի է ոչ միայն ինձ համար. բոլորը զարմանում են՝ իմանալով տարիքս: Երբեմն ինձնից փոքրերը շատ խելացի խորհուրդներ են ինձ տալիս, իսկ ես համեստաբար ժպտում եմ: Երբեք չեմ վախեցել տարիքից, ընդհակառակը՝ կարծում եմ, որ ամեն տարի ավելի հետաքրքրանում է կյանքը»,-նշել է նա:


Լիդիան պատմել է, որ 35-ամյակը նշել է Մոսկվայում՝ «Գորբաչյով» ներկայացումը նայելով. «Իմ սիրելի դերասանների խաղը վայելելով՝ Եվգենի Միրոնով, Չուլպան Խամատովա: Ամուսնուս անակնկալն էր: Այս տարի ներկայացում խաղալով եմ նշել տարեդարձս՝ ամուսնուս, խաղընկերներիս, թատրոնի անձնակազմի հետ: Ի դեպ, խաղում էինք «Չուչել» ներկայացումը, որի խոնարհման ժամանակ խաղընկերներս, ներկայացման ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը որդուս հետ բեմ բարձրացան՝ ինձ շնորհավորելու: Շատ անսպասելի եւ հուզիչ էր: Շնորհակալ եմ բոլորին: Ծննդյան օրը ներկայացում խաղալն ամենանախընտրելի տարբերակն է ինձ համար: Ծառայում եմ Դրամատիկական թատրոնին»:

Ասում է՝ ամուսինը՝ Գագիկ Մկրտչյանը, շատ անհամնբեր է նվերներ մատուցելիս, միշտ նախքան ծննդյանս օրն է դա անում. «Այս տարին էլ բացառություն չէր:  Կեսգիշերից հետո ընտանեկան եւ ընկերական հաճելի միջավայրում եմ դիմավորել տարեդարձս»:


Լիդիան նշել է նաեւ, որ տորթի մոմերը փչելիս անկախ իրենից միշտ երազանք է մտապահում. «Այս տարի մի քանի տորթի մոմեր եմ փչել, հնարավորություն ունեցա տարբեր երազանքներ պահել: Եվ քանի որ առաջին անգամ բեմում տարեդարձի մոմ փչեցի, բնականաբար, երազանքս ստեղծագործական աշխատանքների հետ էին կապված: Եվ թող լինի...»

Խոսելով զբաղվածության մասին՝ դերասանուհին ասել է. «Թատրոնում բացի ընթացիկ ներկայացումների փորձերից, Գրիգոր Խաչատրյանը սկսել է Նոր տարվա մանկական ներկայացման բեմադրական փորձերը՝ «Ընկույզի գաղտնիքը»: Շարունակվում են Արմեն Խանդիկյանի «Լորենցաչչո» ներկայացման սեղանի շուրջ աշխատանքները, որը մոտ ապագայում բեմ կբարձրանա: Եվ զուգահեռ նախապատրաստական աշխատանքներ ենք տանում ապագայում բեմադրվելիք ներկայացման շուրջ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիդիա Գրիգորյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին