×


Ջուդիթ Հիլի մենահամերգով կմեկնարկի «Yerevan Jazz Fest 2022»-ը

«Yerevan Jazz Fest» միջազգային 8-րդ ջազ փառատոնի բացումը վստահված է անզուգական Ջուդիթ Հիլին: «Գրեմմիի» դափնեկիր, վոկալիստ, դաշնակահար, կոմպոզիտոր Հիլի մենահամերգը տեղի կունենա նոյեմբեր 15-ին՝ «Արամ  Խաչատրյան» համերգասրահում:



Ջազի հայկական ասոցիացիայի նախաձեռնած ջազային տոնի շրջանակում նոյեմբերի 18-ին էլ Հայաստանի պետական ջազ նվագախումբը դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կներկայացնի «Art of Big Band»  համերգային ծրագիրը:

Ճարտարապետների միության դահլիճում ջազ նվագախմբի կատարմամբ կհնչեն արտասահմանյան եւ հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններն ու   մշակումները:


Նախագծի շրջանակում Ճարտարապետների միության դահլիճի նախասրահում գործելու է Հայդուկ Սմբատյանի «Գրավիտացիա» խորագրով անհատական ցուցահանդեսը:

Կարդալ ավելին

Quality Sign BW