×


Քարդաշյանը՝ Միստիկ, Հայդի Կլումը՝ որդ, ԴիԿապրիոն՝ հրեշ. հայտնիների հելոուինյան կերպարները

Թեեւ Հելոուինը նշվում է հոկտեմբերի 31-ին, սակայն շատ հայտնիներ դեռ ամսվա կեսերից են սկսում պատրաստվել տոնին ու ընտրել ամենատարբեր ու խենթ կերպարները՝ յուրահատուկ կերպով մրցելով միմյանց հետ:

Քայլի Ջենները նույնությամբ կրկնել է 1935 թվականին նկարահանված «Ֆրանկենշտեյնի հարսնացուն» ֆիլմի կադրերը: Նա կրել է գլխավոր կերպար Էլզա Լանչեսթերի կոստյումն ու ոգեւորել հետեւորդներին:


Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի երեխաները՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն ու Փսալմն էլ կրել են հայտնի հիփ-հոփ կատարողների զգեստներ: Հայտնի չէ, թե Քարդաշյանն ինչու է նման կերպ որոշել հագցնել երեխաներին, սակայն մարդկանց դուր են եկել Aaliyah, Snoop Dogg, Sade եւ Eazy-E կերպարները: Քիմն էլ եղել է «Իքս մարդիկ» ֆիլմի Միստիկի հագուստով:


Մեգան Ֆոքսն ու նրա սիրելին՝ Քոլսոն Բեյքերը, մի քանի հագուստ են փոխել ու սկանդալի կենտրոնում հայտնվել: Նրանց հատկապես քննադատել են Պամելա Անդերսոնի եւ Թոմի Լիի կերպարում կոկաին օգտագործելու իմիտացիայի համար: Զույգին մեղադրել են վատ օրինակ ծառայելու ու նման բացասական երեւույթներ քարոզելու համար:


Փերիս Հիլթոնն ու նրա ամուսին Քարտեր Ռեումը վերածվել են ճապոնական «Սեյլոր Մուն» անիմեի հերոսների: Երգչուհին դպրոցական մարտիկի կերպարում բավական համոզիչ տեսք է ունեցել: «Կրել եմ իմ մանկության հերոսի հագուստը»,- խոստովանել է  Փերիսը:


Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերն էլ իրենց դստերը՝ 5-ամյա Լեային, տարել են հելոուինյան միջոցառման: Լեան կարմիր կոստյումով փոքրիկ սատանայի կերպարում է եղել: Իսկ ահա բուն տոնը Շեյքը նշել է Լեոնարդո ԴիԿապրիոյի ընկերակցությամբ, ներկա է եղել նաեւ Ջիջի Հադիդը, որ հետ դերասանին սիրավեպ են վերագրում:


Ինչպես հայտնում են անանուն աղբյուրները, ԴիԿապրիոն հրեշի պատկերով դիմակ է կրել: Նա ողջ երեկոյի ընթացքում այն չի հանել ու շփվել է ընկերների հետ: Լուսանկարներ միջոցառումից չկան:

Հելոուինի սիրահար սուպերմոդել Հայդի Կլումն ամեն տարի սիրում է նոր ու զարմացնող կերպարում լինել: Այս անգամ նա որդի հագուստ է փորձել ու հայտնվել ամուսնու կարթին:


Կայա Գերբերը դարձել է «Մատրիցայից» Թրինիթին, երգչուհի Լիզզոն՝ Մարջ Սիմփսոնը, Քենդալ Ջենները՝ «Խաղալիքների պատմությունից» Ջեսին, Ջուլիա Ֆոքսը՝ «5-րդ տարրի» Լիլուն:


Հայլի Բիբերը կրկնել է Yves Saint Laurent-ի ցուցադրության ժամանակ Լետիցիա Կաստայի կերպարը, Սիարան դստեր հետ ստացել է Սերենա եւ Վենուս Ուիլյամսների հայտնի սանրվածքը:


Բրուքլին Բեքհեմն ու Նիկոլա Պելտցը Ռոմեո եւ Ջուլիետ են դարձել, իսկ Ռեբել Ուիլսոնը՝ Բարբի տիկնիկ:


Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին