×


Արփի Ալտոն՝ Փարաջանովի լուսանկարների հեղինակ Յուրի Մեչիտովի ֆոտոօբյեկտիվում

Երգչուհի Արփի Ալտոն այս օրերին Վրաստանում է, որտեղ մեկնել է համերգի պլանավորման ու ձայնագրությունների նպատակով։

Նա Bravo.am-ին պատմել է առաջիկա ծրագրերի մասին ու տրամադրել յուրահատուկ լուսանկարներ, որոնք արել է վրացահայ հայտնի լուսանկարիչ, վավերագրող Յուրի Մեչիտովը: Հենց նրան են պատկանում Սերգեյ Փարաջանովի բազմաթիվ դիմանկարներ:

Արփի Ալտոյին լուսանկարել է Յուրի Մեչիտովը


«Համագործակցել եմ Bravo Records-ի հետ, ինչպես նաեւ սպասվում է աննման համագործակցություն տաղանդավոր երաժիշտ Դաթո Եվգենիձեի հետ։ Այստեղ եմ հրաշալի մի կնոջ՝ երաժշտական պրոդյուսեր Նատո Դումբաձեի շնորհիվ. նա շատ սիրված եւ ճանաչված է իր երկրում»,- պատմել է Արփին:



Երգչուհին ուրախությամբ ընդգծել է, որ Մեչիտովն իր երաժշտության երկրպագուն է, ինչի համար անչափ հպարտ է:

Յուրի Մեչիտովը եւ Արփի Ալտոն


«Ես էլ իր արվեստի սիրահար եմ: Շատ եմ հպարտանում, որ իմ արվեստը գնահատվում է հանճարների կողմից: Իմանալով, որ Վրաստանում եմ՝ հրավիրեց իր արվեստանոց, որպեսզի ծանոթանանք, ապա նաեւ նկարի ինձ: Փառահեղ հանդիպում էր իսկապես անհավանական ու հանճարեղ արվեստագետի հետ: Շուտով միասին Հայաստան կգանք։ Փարաջանովի թանգարանում ցուցահանդես է լինելու, կարծում եմ՝ այն բոլորը պետք է տեսնեն»,- ավելացրել է Ալտոն։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Յուրի Մեչիտովի արխիվից, տրամադրել է Արփի Ալտոն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին