×


Քարդաշյանների անակնկալն իրենց մայրիկի՝ Քրիս Ջենների 67-ամյակին

Քրիս Ջենները, առանց որի պարզապես չէր լինի Քարդաշյանների բիզնես կայսրությունը, օրերս դարձել է 67 տարեկան: Այդ ուրախալի իրադարձությունը նրա ընտանիքը յուրահատուկ կերպով է տոնել՝ կազմակերպելով «Քո լավագույն Քրիսը» խորագրով երեկույթ: Դուստրերն ու թոռները ներկայացել են Քրիս Ջենների ամենատարբեր տարիների հայտնի կերպարներով:


Քիմն, օրինակ, փիրուզագույն փայլուն զգեստով էր, թիթեռնիկ փողկապով ու սպիտակ օձիքով: Այդ հագուստով նրա մայրիկը 10 տարի առաջ լուսանկարվել է ընտանեկան ամանորյա բացիկի համար: Իր բաց մազերը թաքցնելու համար Քիմը կարճ կեղծամ է կրել, որը նրան էլ ավելի է նմանեցրել Քրիսին:

Տատիկի կերպարով է եղել նաեւ 9-ամյա Նորթը. նա կրել է սեւ կոստյում ու ձեռնոցներ, տեսքն ամբողջացրել է Hermes-ի փոքրիկ սեւ պայուսակը:


Քայլի Ջենները 1990 թ. Ջենների լուքով է եղել՝ այն համալրելով թանկարժեք ապարանջանով եւ խոշոր ականջօղերով: Քլոեն նախընտրել է վարդերով սպիտակ կոստյումն ու մորթե թիկնոցը: Քրիս Ջենների այդ հագուստը բավական հայտնի է, քանի որ այն համացանցում բազմիցս են քննարկել: Նրան հատկապես քննադատել են կենդանիների պաշտպանները:


Իսկ ավագ դուստր Քորթնին որոշել է կրել սպիտակ ու վարդագույն սպորտային կոստյումը, որով նրա մայրը հայտնվել է Արիանա Գրանդեի «Thank U, Next» տեսահոլովակում: Հոբելյարը տարեդարձին կրել է սեւ թավշե զգեստ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին