Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը, ինչպես արդեն պատմել ենք, պատրաստվում է կրկին մայրանալ: Երկրորդ երեխայի սեռը բացահայտելու համար Լոս Անջելեսում բնակվող ամուսինները հատուկ միջոցառում են կազմակերպել:
Քրիստինայի հրապարակած տեսանյութում ուղղաթիռը երկինքը պատում է վարդագույն ծխով՝ այդ կերպ նրանց հուշելով, որ դուստր են ունենալու:
Посмотреть эту публикацию в Instagram
«Աղջի՜կ... Մեր հրաշք աղջիկ, անհամբեր սպասում ենք քո լույս աշխարհ գալուն», - գրել է երգչուհին:
Դերասանուհին եւ Սիմոն Խաչատրյանն ամուսնացել են 2021 թվականին։ Նույն թվականին էլ լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը` Լեա Մարիան։


×
2,897






