×


«Մեկ է՝ անունը դնելու եմ Աշոտ». Սարիկ Անդրեասյանը եւ կինն իմացել են երեխայի սեռը

38-ամյա կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու 27-ամյա դերասանուհի Ելիզավետա Մորյակը երեխայի են սպասում: Փոքրիկը ծնվելու է հաջորդ տարի:

Դերասանուհին լուսանկար է հրապարակել ու գրել. «Իսկ մենք արդեն այնքան մեծ ենք»:
Նրանք նաեւ ցույց են տվել, թե ինչպես են իմացել երեխայի սեռը՝ բացել են արկղը, որտեղից դուրս են թռել վարդագույն փուչիկներ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ЛИЗА МОРЯК ? (@moryakliza)


«Աղջիկ է, բայց միեւնույն է՝ անունը դնելու եմ Աշոտ»,- կատակել է ապագա հայրիկը, որն արդեն 2 որդի ունի առաջին ամուսնությունից:

Մորյակը հունիսին է համաձայնել ամուսնանալ Անդրեասյանի հետ: Առաջարկությունը նա արել է ուղղաթիռում:


Ավելի վաղ դերասանուհին հրապարակել է նոր լուսանկարներ ու իր հղիությունից 5 փաստ առանձնացրել:

«1. Սկսել եմ լիտրերով տոմատի հյութ խմել, թեեւ այն սիրում էի, բայց հիմա միանգամից կարող եմ 1,5 լիտր խմել ու այդպես սկսել օրս:

2. Ավելի քիչ եմ քնում. եթե առաջ կարող էի 10-11 ժամ քնել ու բավական ուշ պառկել, հիմա 8 ժամից ավելի չեմ կարողանում: Արթնանում եմ ժամը 7:40-ին կամ 8:0-ին ու սկսում խանգարել տնեցիներին, նրանդ դեռ սովոր չեն իմ այս ռիթմին: Դրա համար էլ պարզապես պառկում եմ ու նայում առաստաղին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ЛИЗА МОРЯК ? (@moryakliza)


3. Սկսել եմ մեքենան շատ վատ վարել, անգամ հղիության 3-րդ ամսում վթարի եմ ենթարկվել, ինչի արդյունքում խնդիրներ են առաջացել: Ուժեղ վթար չէր ու ոչ մեկը չի տուժել՝ իմ սիրած մեքենայից բացի: Ամեն ինչ նրա հետ արդեն կարգին է, ավելի լավ է փայլում: Հիմա ոչ թե վարում եմ, այլ դանդաղ սողում, կենտրոնացածությունս նվազել է:

4. Շատ արագ են երկարում մազերս, ավելի արագ, քան փորս է մեծանում:

5. Արդեն կրում եմ հղիների համար նախատեսված ներքնազգեստ: Տղամարդկանց սպորտային տաբատներ եմ հագնում, բայց գոտին կտրել եմ, որ չսեղմի»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին