Խոսրով Նալբանդյանն ու պարուհի Մարի Բադեյանն այսօր օրինականացնում են իրենց հարաբերությունները։ Դերասանը նախահարսանեկան ֆոտոշարքն ու կարեւոր օրվա մանրամասները վստահել է BRAVO.am-ին։
Հայկական ավանդական հարսանեկան ուղուց մի փոքր շեղվել են. «Հարսի տուն-փեսայի տուն, բակում պարել չենք ունենա՝ կհանդիպենք եկեղեցում: Խնջույքին հրավիրված են մեր հարազատներն ու ընկերները: Իմ ու հայրիկիս (դերասան Արթուր Նալբանդյան) գործընկերների մեծ մասը ներկա կլինեն»,- պատմել է նորափեսան։
Պսակադրվելու են Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում. «Երբ արդեն վստահ էինք, որ իրար հետ ենք լինելու, որոշեցինք հենց այս եկեղեցում օրհնություն ստանալ: Կնաքահայրը հորեղբորս տղան է։ Մեր գերդաստանում ավանդույթ ունենք, որ եղբայրներով միմյանց քավոր ենք լինում։ Կնունքիս քավորն էլ մյուս եղբայրս է»,- նշել է դերասանը։
Զույգը մեղրամիսը վայելելու է Եգիպտոսում. «Շատ հոգնած ու լարված շրջան էր մեզ համար, պասիվ հանգստի կարիք ունեինք: Ի դեպ, ուղեգիրը Մարիի քեռու ընտանիքի հարսանեկան նվերն է»։
Ամուսնությունից հետո նորապսակները Խոսրովի հայրական տանն են ապրելու. «Դեռ ծնողներիս հետ կապրենք, մինչեւ նոր բնակարան ձեռք բերենք»։
BRAVO.am-ը շնորհավորում է զույգին, սեր ու երջանկություն մաղթում:
Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Դիանա Սարգսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: