×


Android թե iOS. Ո՞ր օպերացիոն համակարգն է համարվում լավը 2022 թվականի դրությամբ

Android-ը եւ iOS-ը հիմնական օպերացիոն համակարգեր են, որոնք օգտագործվում են սմարթֆոնների, էլեկտրոնային պլանշետների եւ այլ գաջեթների կողմից: Յուրաքանչյուրն արտացոլում է տվյալների անվտանգության եւ տեխնոլոգիաների հասանելիության երկու տարբեր մոտեցումներ: Ո՞րն է ավելի լավը: Փորձենք պարզել։

Android-ը հայտնվել է 2008 թվականին եւ պատկանում է Google ընկերությանը։  Մասնակի բաց կոդի շնորհիվ սմարթֆոն արտադրողները կարող են փոխել օպերացիոն համակարգը եւ վերամշակել այն իրենց սարքերի համար:

Apple ընկերությունը մշակել  եւ աջակցում է iOS-ին ավելի քան 15 տարի: Օպերացիոն համակարգը տեղադրված է բացառապես ընկերության սարքավորումների վրա, իսկ նոր սարքերը միշտ առաջատար են եւ օժտված են առաջադեմ տեխնոլոգիաներով։


Երկու համակարգ՝ երկու փիլիսոփայություն

Արտադրողների  մոտեցումը տեխնոլոգիաների անվտանգության եւ մատչելիության հանդեպ երկու տարբեր փիլիսոփայություններ են առաջ քաշել։ Մենք որոշեցինք համեմատել iOS-ն ու Android-ը մի քանի չափանիշներով եւ պարզել, թե որ օպերացիոն համակարգն է ավելի հարմարավետ օգտագործել 2022 թվականին։

•    Էկոհամակարգ. iOS-ը միացնում է Apple-ի բոլոր արտադրանքները՝ թույլ տալով տարբեր սարքեր միանալ իրար աշխատանքի ժամանակ, միմյանց փոխանցել տվյալներն ու հեշտությամբ սինքրոնանալ։ Android սարքերից միայն Samsung-ն ու Xiaomi-ն են փորձում ներդնել նմանատիպ համակարգեր։

•    Թարմացումներ. Apple-ը պարբերաբար թարմացնում է iOS-ը: Օպերացիոն համակարգի նոր տարբերակները հասանելի են ինչպես առաջատար մոդելների, այնպես էլ ավելի հին սարքերի վրա: Android գաջեթները հազվադեպ են գլոբալ փոփոխությունների ենթարկվում, իսկ աննշան թերություններն ու սխալները երկար ժամանակ մնում են չշտկված:

•    Օպտիմալացում. Բոլոր iOS հավելվածները նախագծվում են՝ հաշվի առնելով Apple սարքերի առանձնահատկությունները: Մինչ AppStore մտնելը ծրագրերը ենթարկվում են խիստ մոդերացիայի, ուստի դրանց մեծ մասն աշխատում է կայուն, սահուն եւ ավելի քիչ մարտկոցի էներգիա է սպառում: Android հավելվածները նախատեսված են տարբեր մոդելների եւ տարիների սարքերի համար։ Մշակողները պարզապես չեն կարող հաշվի առնել յուրաքանչյուր գաջեթի առանձնահատկությունները: Արդյունքում, հավելվածները պարբերաբար չեն գործարկվում, սխալներ են թույլ տալիս եւ խափանվում են:

•    Ինտերֆեյս. Բոլոր iOS սարքերն ունեն մեկ պարզ ինտերֆեյս, այնպես որ նույնիսկ սկսնակները արագ կվարժվեն եւ կսովորեն՝ ինչպես առավելագույնս օգտագործել սմարթֆոնը: Android սարքերի արտադրողները կարող են փոխել կաղապարն ու դրա դիզայնը՝ ըստ ցանկության:

•    Անվտանգություն. iOS սարքերն ունեն Face ID, որը թույլ չի տալիս օտարներին ապաբլոկավորել  գաջեթները, իսկ համակարգի վրիպակներն ու թերություններն արագ շտկվում են: Android-ի սկզբնական կոդը բաց է, ուստի հավանական է, որ հաքերները հարձակվեն սարքերի վրա:


Այսպիսով, Android-ում հասանելի են ավելի շատ ֆունկցիաներ սարքերի հարմարեցման եւ անհատականացման համար: iOS-ն ավելի հաճելի ինտերֆեյս ունի եւ ավելի լավ է օպտիմիզացված տարբեր առաջադրանքների համար: Եթե անվտանգությունը, ժամանակին թարմացումները եւ սարքի արագ սինքրոնիզացիան կարեւոր են ձեզ համար, ապա դուք անպայման պետք է փորձեք iOS-ը:

Հարմարավետ անցում դեպի iOS

Apple-ը հեշտացրել է Android սմարթֆոններից iPhone տվյալների փոխանցումը՝ ֆայլերը փոխանցվում են Wi-Fi-ի միջոցով՝ ցանկի վրա մի քանի հպումով։ Պետք է ընտրել համապատասխան մոդելը:

Գին-որակ հարաբերակցության առումով ամենահարմար ընտրությունը կլինի 2019 թվականին թողարկված iPhone 11-ը։ Այդ ժամանակ գաջեթը ստացավ նոր հզոր պրոցեսոր, բարելավվեց ֆոտո եւ վիդեո նկարահանման որակը, ավելացավ նաեւ մարտկոցի հզորությունը։ 2022 թվականին թողարկված iPhone 11-ը մնում է ակտուալ, թարմացվել է եւ ունի հեշտ օգտագործման համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները։


Սմարթֆոնի կորպուսը կառուցված է ավիացիոն ալյումինից՝ դիմացկուն ապակյա վահանակով: Սարքը կշռում է ընդամենը 194 գրամ՝ ավելի թեթեւ, քան մեկ բաժակ ջուրը։ iPhone 11-ը դիմացկուն է ջրի, կաթիլների եւ փոշու նկատմամբ:

Սարքը հագեցած է Liquid Retina HD 6.1” LCD էկրանով: Պատկերը չի կորցնում հագեցվածությունը նույնիսկ արեւոտ եղանակին։

Լուսանկարներ եւ տեսանյութեր անելու համար սմարթֆոնն ունի 12 մեգապիքսելանոց հիմնական եւ գերլայնանկյուն տեսախցիկների երկակի համակարգ եւ TrueDepth ֆունկցիայով դիմային տեսախցիկ։ Տեսախցիկի  առանձնահատկություններից է գիշերային նկարահանման ֆունկցիան, որն ավտոմատ կերպով մեծացնում է վահաժամը ցածր լույսի ներքո: Արդյունքում գիշերային հիասքանչ կադրեր են ստացվում՝ առանց երկար նախապատրաստությունների եւ կարգավորումների:


Սմարթֆոնն ակնթարթորեն կատարում է առաջադրանքները, մշակում է դիմանկարներ, տեսանյութեր պատրաստում iMovie-ում եւ ակտիվացնում ծավալուն խաղեր՝ 4 ԳԲ օպերատիվ հիշողության եւ հզոր պրոցեսորի շնորհիվ:

Հաճա՞խ եք տեղից տեղ ճանապարհորդում, եւ սարքն անընդհատ լիցքավորելու հնարավորություն չկա՞։

iPhone 11-ը լիցքավորվում է մինչեւ 50%-ով 30 րոպեում Quick Charge-ի շնորհիվ եւ կարող է երաժշտություն նվագարկել մինչեւ 65 ժամ:


Եզրակացություն

iPhone 11-ը հիանալի է իբրեւ առաջին iOS սարք: Այսօր սմարթֆոնը կարելի է ձեռք բերել Apple-ի պաշտոնական վերավաճառողներից։

Մոդելը հասանելի է վեց գույնով՝ սեւ, կանաչ, դեղին, մանուշակագույն, (Product) կարմիր եւ սպիտակ:

Ձեռք բերեք Apple-ի արտադրանքը միայն պաշտոնական վերավաճառողներից՝ Mobile Centre, iSpace, UCOM, ZigZag, iStore.

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW