Լիլիթ Բասյանը 25-օրյա հանգիստ է վայելել Լոս Անջելեսում: Ուղեւորության մասին նա պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել: Սննդաբանը նշել է, որ թեեւ շատ է սիրում ամերիկյան այս քաղաքը, մշտական բնակության տեղափոխվելու մտադրություն դեռ չունի:
Խոստովանում է՝ այնտեղ հոգին հանգիստ է ու փայլում է, բայց փորձությունների պակաս չի զգացել. «Հասնելուն պես հիվանդացա եւ մոտ 20 օր ինձ շատ թույլ էի զգում։ Ճանապարհային ոստիկանի հետ էլ միջադեպ եղավ. փաստորեն՝ իմ ռուսական վարորդական իրավունքն այլեւս այնտեղ չի գործում, ռուսական ամեն ինչի վրա սանկցիաներ են դրված»։
Լիլիթ Բասյանը
Իր բացակայության ժամանակ տատիկն ու պապիկն են զբաղվել Ալեքսանդրի խնամքով. «Ծնողներիս հետ շատ կապված է, առանց ինձ լավ ժամանակ են անցկացրել։ Միասին էլ շուտով կճամփորդենք: «Տանը մենակ» ֆիլմն ենք դիտել, ու դեռ այդ ժամանակ նրան խոստացել եմ, որ մի օր անպայման գնալու ենք ու Նոր տարին այնտեղ նշենք։ Ինչ խոստանում եմ նրան, անպայման իրականացնում եմ»։
Լիլիթ Բասյանը, Ելենա Արշակյանը եւ Անի Երանյանը
Նվերներով ծանրաբեռնված է վերադարձել. «Բնականաբար, գնումների գնացել եմ, բայց նյութական իրերի մասին չեմ ուզի խոսել. դրանք ինձ համար շատ երկրորդական են։ Ամենից շատ Ալեքսի համար եմ նվերներ բերել»:
Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլիթ Բասյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: