Ռուզաննա Մանուչարյանը շուրջ 5 տարի «Բոհեմ»-ում խաղալուց հետո այլեւս հանդես չի գա այս թատրոնի ներկայացումներում: Թե ինչու է նման որոշում կայացրել, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:
«Հիշում եմ իմ առաջին բեմելն այս թատրոնում. առաջին կուրսի ուսանող էի, շատ հուզիչ եւ պատասխանատու էր: Նարեկ Դուրյանին միշտ շնորհակալ եմ լինելու նման հնարավորության, նրա խորհուրդների եւ տված փորձի համար: Նրանից միշտ սովորելու բան ունենք: Նաեւ շնորհակալ եմ նրան իմ երազանքը կատարելու համար. ամռանը մեկնեցինք հյուրախաղերի Ֆրանսիա եւ Բելգիա եւ բացի ներկայացումները, նաեւ շրջեցինք մի քանի քաղաքում»,- պատմել է Ռուզաննան:
Ռուզաննա Մանուչարյանը
Փոփոխությունների կարիք ունի. «Դերասանը միշտ պետք է առաջ շարժվի, էլ ավելի շատ ժամանակ տրամադրի ինքնակրթությանը, որպեսզի հետաքրքիր լինի հանդիսատեսի համար եւ միշտ տարբերվող: Իմ կյանքում հասունացել է այն պահը, երբ ուզում եմ աշխատել նաեւ այլ ռեժիսորների հետ, ունենալ այնպիսի դերեր, որոնք կտրուկ կտարբերվեն իմ խաղացած բոլոր դերերից»:
Ջուլիետա Ստեփանյանը եւ Ռուզաննա Մանուչարյանը
Ռուզաննան նշել է, որ բեմն իր կյանքն է. «Այո, կյանքը, եւ ոչ թե կյանքի մի մասը, բայց կյանքն էլ ունի իր անցանկալի անակնկալները, իսկ դրանցից խուսափելու համար երբեմն պետք է զոհել որոշակի բաներ: Վառ անհատականություն լինելը հաճախ թյուրըմբռնում է առաջացնում, եւ երբ փորձում են քեզ խամրեցնել, պարզապես պետք է էլ ավելի շողալ եւ կուրացնել: Ես չեմ հրաժարվել եւ չեմ հրաժարվելու բեմական կյանքից»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ռուզաննա Մանուչարյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: