«Դժվար ապրուստ» հեռուստասերիալից Էսթերի դերակատար Տաթեւ Իրիցյանի մասին նախագծի ավարտից հետո քիչ բան է հայտնի։ BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է ընտանիքի եւ նոր զբաղվածության մասին։
«Չեմ ժխտի՝ սերիալի ավարտից հետո հետաքրքիր այլ առաջարկներ էլ կային, բայց որոշեցի դադար վերցնել՝ հասկանալու համար ցանկանում եմ շարունակել այդ գործը, թե՝ ոչ, ինչպես նաեւ պետք է մասնագիտական կրթություն ստանայի։
Որոշ ժամանակ անց այնպես տարվեցի աշխատանքով, որ մոռացա նկարահանման հրապարակ վերադառնալու մասին։ Ճիշտ է՝ պարբերաբար փոքր դերեր ունեցել եմ, բայց դրանք շարունակական չեն եղել։ Տեսահոլովակներում էլ եմ նկարահանվել»,- պատմել է Տաթեւը։
Այս շրջանում սպասարկման ոլորտում է աշխատում եւ զբաղվում դստեր խնամքով. «Մեկ տարի առաջ եթե հարցնեիք՝ կուզեմ կրկին նկարահանվել, միանշանակ դրական պատասխան կտայի, բայց այժմ դժվարանում եմ։ Աղջիկս՝ Անին, դեռ 8 ամսական է, իսկ նկարահանումները շատ խիտ գրաֆիկ են պահանջում: Այս շրջանում ինձ համար առաջնայինը նրա խնամքն է։ Մինչեւ 7 ամսական կդառնար, միայնակ եմ հոգ տարել երեխայիս մասին, ինչը, կարծում եմ, պատվով հաղթահարել եմ։ Հիմա էլ քանի որ աշխատում եմ, իմ բացակայության ժամանակ մայրս է օգնում»,- նշել է նա։
Ամուսինը դեմ չի եղել, որ նկարահանվի սերիալում. «Երբ մենք նոր սկսեցինք շփվել, ես սերիալում էի նկարահանվում, եւ Արտյոմը երբեք արգելքներ չի դրել, նա միշտ հարգել է իմ որոշումներն ու ցանկությունները»։
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Տաթեւ Իրիցյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: