×


Սոնա Ռուբենյանը դուստր է ունեցել

Ծնվել է Սոնա Ռուբենյանի եւ Էմիլ Դանիելյանի առաջնեկը։ Այս մասին քիչ առաջ երգչուհին է հայտնել սոցցանցերի իր էջերում։ Նորածին փոքրիկն աղջիկ է, ծնողները նրան Մարի են անվանել։

«Բարի գալուստ, մեր լույս ՄԱՐԻ. 21.11.22»,- ստորեւ ներկայացված լուսանկարին կից գրել է Սոնան։

Սոնան եւ Էմիլը պսակադրվել են 2021 թվականի նոյեմբերին: Ամիսներ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին խոսել էր նորաստեղծ ընտանիքի մասին. «Իմ կյանքը փոխվել է, պայծառ ու լուսավոր գույներն են շատացել։ Երբ սիրում ես՝ ամեն ինչ շատ ավելի գեղեցիկ է թվում։ Ես բոլորին մեծ սեր եմ մաղթում»։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Նորածին Մարիին եւ բոլոր փոքրիկներին մաղթում ենք առողջ ու անհոգ մանկություն:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW