×


«Երկու տարում՝ երկու բալիկ». Դիանա Գրիգորյանը որդի է ունեցել

Դիանա Գրիգորյանի ընտանիքը համալրվել է: Իրենց երկրորդ որդուն ծնողներն անվանել են Րաֆֆի: Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո ավելի երջանիկ ու պատասխանատու է դարձել:

«Հետծննդաբերական դեպրեսիա չեմ ունեցել. ավելի փորձառու եմ։ Առաջնեկիս ծննդից հետո մի փոքր շփոթված էի, վախենում էի վնասել նրան, սխալ խնամել, բայց շատ արագ հարմարվեցի նոր կարգավիճակին։ Փոքրիկներիս խնամքով հիմնականում միայնակ եմ զբաղվում, ամուսինս էլ շատ է օգնում։ Երբ հույսդ ինքդ քեզ վրա ես դնում, ավելի կազմակերպված եւ ուժեղ ես դառնում։ Ժողովրդական խոսք կա՝ երբ Աստված ինչ-որ բան ուղարկում է, ուժն ու իմաստությունն էլ հետն է տալիս»,- նշել է Դիանան։


Նոյեմբերի 24-ին լրացել է զույգի ամուսնության 2 տարին. «Դեռ ծննդատանն էի, ու չկարողացանք նշել։ Ինչ խոսք՝ տարիները շատ բուռն անցան, երկու տարվա մեջ երկու բալիկ ունեցանք։ Մեր ընտանիքի երջանկության բանաձեւը փոխադարձ սերն է, հարգանքն ու փոխզիջումը։ Բոլոր նորմալ ընտանիքիների պես, մենք էլ ենք ունենում տարաձայնություններ, բայց երկար միմյանցից նեղացած չենք մնում»,- պատմել է դերասանուհին։

Լավ առաջարկի դեպքում կվերադառնա նկարահանման հրապարակ. «Հստակեցնեմ, որ ամուսնությունից շատ ժամանակ առաջ եմ դադարեցրել նկարահանվել նախագծերում, քանի որ ինձ հետաքրքրող առաջարկներ չեմ ստացել։ Որոշ ժամանակ անց հարմար առաջարկի դեպքում կիկին կնկարահանվեմ։ Ամուսնուս կողմից արգելքներ եւ խոչընդոտներ չեն եղել»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Դիանա Գրիգորյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին