×


Bentley-ի փակ շնորհանդեսը Երեւանում. ներկայացվել է Flying Spur Mulliner շքեղ մեքենան

Bentley Yerevan-ը «Մեգերյան կարպետ» ընկերությունում փակ միջոցառում է անցկացրել՝ ներկայացնելով նոր Bentley Flying Spur Mulliner ավտոմեքենան:

Հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալ բացառիկ ավտոմեքենայի առանձնահատկություններին, ներկա լինել գալա ընթրիքին, վայելել բրենդի գործընկեր «ARARAT»-ի կոնյակներն ու լսել «Գողթ» բենդի կատարումները:

Երեկոյի հաղորդավարը Ռուսաստանում ճանաչված դերասան Միքայել Արամյանն էր, որը հատուկ այս առիթի համար ժամանել էր Մոսկվայից: Ներկաների համար նաեւ գորգագործության վարպետության դաս է կազմակերպվել:


Flying Spur Mulliner անհավանական մեքենան էլ ավելի կատարյալ է դարձել:
Bentley Mulliner-ը ներկայացնում է բացառիկ շքեղ չորսդռնանի Grand Tourer-ն ու առաջին էլեկտրիֆիկացված Bentley Mulliner-ը:

Flying Spur Mulliner մոդելի համար առաջարկում են Bentley V8 եւ W12, ինչպես նաեւ նոր V6 Hybrid հիբրիդային շարժիչ: Անկախ ընտրությունից՝ մեքենան տպավորում է Mulliner-ի նուրբ դետալներով:


Կալիֆոռնիայում կայացած Monterey Car Week փառատոնին ցուցադրված էլեգանտ սեդանը գլխավորում է Flying Spur շարքը՝ համատեղելով ժամանակակից բարձրագույն ձեռագործ վարպետությունը ու գրավիչ ճոխությունը:

Flying Spur-ի ամենաշքեղ մոդելը մշակվել եւ ստեղծվել է Մեծ Բրիտանիայում Bentley Mulliner-ի մասնագետների ձեռագործ աշխատանքով: Նոր Flying Spur Mulliner-ը Bentley-ի մոդելային շարքի առաջատարն է եւ ստեղծվել է այն հաճախորդների համար, ովքեր գնահատում են ավտոմեքենայի նրբաճաշակ տարրերը:


Դրանց թվում են Mulliner-ի բացառիկ 22-դյույմանոց հղկված անիվային մոխրագույն սկավառակներն են, որոնց ինքնահավասարվող կենտրոնական տարբերանշաններն ընթացքի ժամանակ պահպանում են ուղղահայաց դիրքը:

Mulliner Driving Specification կարգավորումների հավաքածուն ընդգրկված է Bentley Flying Spur Mulliner-ի ստանդարտ տարբերակում: Նրա առանձնահատկություններն են Diamond-in-Diamond կարը նստատեղերի վրա եւ դռների ներքին վահանակների ծավալային կաշվե երեսպատումը: Diamond-in-Diamond շքեղ կարն անելու տեխնոլոգիան մշակվել է 18 ամիս։ Յուրաքանչյուր շեղանկյունը բաղկացած է 712 առանձին կարերից ու նրանցից յուրաքանչյուրը մատնանշում է «ադամանդի» կենտրոնը:

Flying Spur Mulliner-ի հաճախորդների համար նախատեսված է Mulliner-ի ձեռագործ նվերի տուփում տեղադրված կաշվեպատ 2 բանալի: Տուփի դիզայնը ոգեշնչված է ավտոմեքենայի եռագույն սալոնից:

Bentley Flying Spur Mulliner-ը կարող եք ձեռք բերել պաշտոնական ներկայացուցիչ Bentley Yerevan-ից, հասցե Ծովակալ Իսակով 32/1, հեռախոսահամար՝ +374 11 555955։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին