×


Ամանորյա թոփ նվերներ

Ամանորին շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ դուք դեռ չե՞ք կողմնորոշվել նվերների հարցում։ Մենք ընտրել ենք տարբերակներ, որոնք հաճելիորեն կզարմացնեն ձեր ընտանիքին եւ ընկերներին: Մի մոռացեք գեղեցիկ փաթեթավորել եւ նվիրել այն ամենաջերմ մաղթանքներով:

Ընտանիքի համար

        
Տոնածառի խաղալիքներ

Ե՞րբ նվիրել տոնածառի խաղալիքներ, եթե ոչ գալիք տոներին։ Նրբագեղ տուփի մեջ փաթեթավորված ձմեռային զարդերի հավաքածուն խորհրդանշական եւ արդիական նվեր է զույգի կամ հարազատների համար: Նման նվերը ձեր մասին կհիշեցնի ամեն Նոր տարի։


Օդորակիչ

Նվեր, որը հոգ կտանի ողջ ընտանիքի առողջության մասին։ Խելացի սարքը կմաքրի օդը բակտերիաներից, տհաճ հոտից, ծխախոտի ծխից եւ այլ աղտոտվածությունից։ Այն օգտակար կլինի հատկապես այն տան համար, որտեղ ապրում են ալերգիա ունեցողներ, երեխաներ, տարեցներ։


Օդորակիչ AENO

Բյուրեղյա բաժակներ

Ամանորի կապակցությամբ մարդիկ միմյանց հաճախ շամպայնի բաժակներ են նվիրում՝ կակաչի, ֆլեյտայի կամ շալեի տեսքով։ Կակաչի տեսքով բաժակներում ըմպելիքի երանգները վառ արտահայտվում են։ Ֆլեյտայի ձեւով գավաթները խորհուրդ է տրվում փրփրուն գինիների համար: Վերջին գավաթները, որոնք օգտագործվել են «Մեծն Գեթսբի» ֆիլմում բուրգեր կառուցելու համար, հարմար են քաղցր փրփրուն գինիների համար:


Էլեկտրական խցանահան

Համաձայնեք, գինու շիշը երբեմն այնքան էլ հեշտ չէ բացել: Էլեկտրական  խցանահանը վերջնականապես ձեզ կփրկի գինու շշերի խցանները հանելու հոգնեցուցիչ գործընթացից: Պարզապես խցանահանը դրեք շշի վրա, սեղմեք կոճակը... մի քանի վայրկյան, եւ դուք կարող եք ձեր սիրած գինին լցնել բաժակների մեջ:

Էլեկտրական խցանահաններ Prestigio


Bluetooth բարձրախոս

Թող ընտանեկան առավոտը, ընտանեկան տոնը կամ ընկերների հետ հավաքույթները լցված լինեն երաժշտության կախարդանքով: Bluetooth բարձրախոսը թույլ է տալիս վայելել ձեր սիրած մեղեդիները ցանկացած վայրում: Հիանալի  ամանորյա նվեր է հատկապես երիտասարդ ընտանիքի համար։

Loewe Portable Speaker WE. HEAR 1


Տղամարդու համար

Տերմոգուլպաներ

Ամենայն հավանականությամբ, դուք եւ ձեր ընկերներն Ամանորին նվեր կստանաք մեկից ավելի գուլպաներ՝ եղնիկներով եւ ձյան փաթիլներով։ Բայց տոների վերջում դրանց մասին կմոռանանք, եթե միայն դրանք տերմոգուլպաներ չեն: Տերմոգուլպաները կդառնան ձմեռային զգեստապահարանի անփոխարինելի տարր, հատկապես բացօթյա գործունեության եւ երկար զբոսանքի համար։


Մորուքի եւ բեղերի խնամքի հավաքածու

Եթե նվեր ստացողը մորուք կամ բեղեր ունի, ապա այս հավաքածուն, անկասկած, կուրախացնի նրան։ Հավաքածուն կարող է ներառել մկրատ, սանր եւ խոզանակ, կոսմետիկ միջոցներ՝ շամպուն, բալզամ, գել, յուղ եւ այլն։


Անլար մկնիկ եւ ստեղնաշար

Ո՞ր տղամարդն ազատություն չի սիրում․ այդ թվում՝ նաեւ լարերից, ուստի անլար մկնիկը կամ ստեղնաշարը (կամ երկուսն էլ) հիանալի նվեր է նրանց համար, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջեւ կամ սիրում են աշխատել գրասենյակից դուրս:

Logitech MX Anywhere 3


Apple ժամացույց

Խելացի ժամացույցները շահեկան տարբերակ են ձեր սիրելի տղամարդու համար: Apple Watch-ը կարող է հաշվել քայլերն ու կալորիաները, թույլ է տալիս վճարումներ անել՝ առանց հեռախոսը հանելու: Նրանք նաեւ ցույց են տալիս ծանուցումներ եւ ոճային տեսք ունեն։ Ընտրեք ձեր բյուջեին հարմար մոդելը՝ Apple Watch Series 8, SE 2 Gen կամ Ultra:

Apple Watch


Կնոջ համար

Նախաճաշի սեղան

Ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել, քան նախաճաշն անկողնում, այո՛, միայն նախաճաշ, որը մատուցվում է գեղեցիկ սեղանի վրա՝ նախատեսված ռոմանտիկ ակնթարթների համար։ Եվ եթե այն նվիրել են Ամանորին, ապա դա կարելի է դիտարկել անկողնում նախաճաշը որպես բարի ավանդույթ դարձնելու մտադրություն։


Օրացույց

Ամանորյա տոներից առաջ կոսմետիկայի եւ քաղցրավենիքի գրեթե բոլոր արտադրողներն արտադրում են հատուկ տոնական հավաքածուներ։ Դա բաց թողնել չի կարելի։ Գլխավորն իմանալն է, թե որ կոսմետիկան կամ քաղցրեղենն է ձեր զուգընկերուհին նախընտրում։ Նման նվերի հիմնական առավելությունը գեղեցիկ տեսքն է, որը չի պահանջում լրացուցիչ փաթեթավորում:


Անուշաբույր մոմեր

Ստեղծել հարմարավետության կամ ռոմանտիկ մթնոլորտ, տրամադրություն բարձրացնել, լցնել էներգիայով կամ, ընդհակառակը, հանգստացնել՝ անուշաբույր մոմերը կարող են շատ բան անել: Եթերային յուղերը արտազատվում են մոմի հալչելու ընթացքում եւ տարածում են հիանալի բույր։ Ձմռան համար հատկապես արդիական են հիլի, մեխակի, նարնջի, վանիլի, շոկոլադի բույրերը։ Մյուս կողմից, արեւադարձային բույրերը ձեզ կտեղափոխեն օվկիանոսի ափ։ Ընտրությունը ձերն է։


Apple iPhone 13 | 13 մինի

Չնայած այն հանգամանքին, որ iPhone 13-ը նախորդ տարվա մոդելն է, այս սմարթֆոնը շարունակում է մնալ առաջին հորիզոնականում։ Դրա առավելություններից են հզոր մարտկոցը, էլեգանտ եւ դիմացկուն կորպուսը, երկակի տեսախցիկի կատարելագործված համակարգը, որը թույլ է տալիս բարձրորակ լուսանկարներ եւ տեսանյութեր նկարել նույնիսկ ցածր լույսի ներքո, նոր «Կինո էֆեկտ» ռեժիմը, իսկ առջեւի տեսախցիկը կատարյալ է սելֆիի համար։

Apple iPhone 13 | 13 mini


Ականջակալներ Apple AirPods

Վայելեք ձեր սիրելի երաժշտությունը Apple AirPods-ում ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ՝ ամեն ինչ անելով: Բացի ձայնի գերազանց որակից, անհնար է ուշադրություն չդարձնել մինիմալիստական դիզայնին, արագ լիցքավորմանը եւ միացմանը։

Apple AirPods Pro 2 Gen


Երեխայի համար

Տարվա խորհրդանիշով խաղալիք

Ըստ արեւելյան օրացույցի՝ 2023 թվականը նապաստակի տարի է։ Այնպես որ, խորհրդանշական խաղալիքի  ընտրությունը պարզապես հսկայական է՝ գեղեցիկ փափուկ նապաստակներից եւ երկար ականջներով կասսաներից մինչեւ ինտերակտիվ ընտանի կենդանիներ, որոնք վազում են, շարժում են ականջները եւ նույնիսկ պահանջում են կերակրել նրանց:


Լեգոներ բոլոր տարիքի տղաների համար

Տարբեր հավաքածուներից LEGO-ի կտորները համատեղելի են միմյանց հետ, ինչն էլ նվերը դարձնում է կատարյալ։ Լեգոները որպես կանոն խթանում են երեխայի երեւակայությունը: Երեխաները կարող են ստեղծել այն ամենը, ինչ նրանց հուշում է երեւակայությունը՝  «Աստղային պատերազմների» տիեզերանավերից մինչեւ ճարտարապետական գլուխգործոցներ:


Անկողնային պարագաներ սիրելի կերպարներով

Անշուշտ, ձեր երեխան ունի շոուի կամ մուլտֆիլմերի սիրելի հերոսներ: Եվ, ամենայն հավանականությամբ, արդեն գոյություն ունեն այդ կերպարներով անկողնային պարագաներ, մնում է միայն Աննայի եւ Էլզայի պատկերներով, Patrol-ի շներով կամ Avengers-ի հերոսներով հավաքածու գտնել:


Մանկական խելացի ժամացույց

Օգտակար նվեր, որը կգնահատեն ինչպես երեխաները, այնպես էլ ծնողները, որոնք հոգ են տանում իրենց երեխայի անվտանգության մասին։ Ժամանակակից խելացի ժամացույցներն ունեն անհավանական թվով ֆունկցիաներ՝ GPS, հեռախոսազանգեր, SOS կոճակ, ընտանիքի անդամների համար նախատեսված երեխային հեռահար հետեւելու ֆունկցիա, երեխայի անվտանգ վայրի կառավարում, զարթուցիչ, լապտեր, տեսախցիկ եւ այլն։

Մանկական սմարթ ժամացույց Canyon


Apple iPhone 11

Apple-ի շարքի այս մոդելը երկար տարիներ հայտնի է եղել իր գերազանց բնութագրերի շնորհիվ: Միեւնույն ժամանակ, նոր ապրանքների համեմատ, դրա գինը զգալիորեն ցածր է։ Եթե ձեր դեռահաս զավակը երազում է apple սմարթֆոնի մասին, ապա 11-րդ մոդելը լավ ընտրություն կլինի։

Apple iPhone 11


Apple iPad

Apple պլանշետները վաղուց դարձել են մի տեսակ ստանդարտ այս դասի բոլոր սարքերի համար: Ժամանակին դրանք կոչվում էին «հեղափոխական արտադրանք, որը հեղափոխություն մտցրեց արդյունաբերության մեջ»: Այսօր այս սարքը սիրված է ինչպես լուրջ գործարարների, այնպես էլ դպրոցականների շրջանում։ Եթե ձեր երեխան վաղուց է երազում նման փոքրիկ սարքի մասին, միգուցե ժամանակն է իրականացնել նրա երազանքը:

Apple iPad 10th Gen


Խաղացողների համար

Թերմո գավաթ

Երբեմն խաղը գրավում է ընկերոջդ այնպես, որ կորցնում է ժամանակի զգացողությունը եւ թարմ եփած թեյ կամ սուրճ խմելու ժամանակ չի ունենում: Թերմո գավաթը լավ լուծում եւ իրական նվեր կլինի: Այն ժամերով տաք կպահի ձեր սիրելի ըմպելիքը։


 Խաղային աթոռ

Խաղային ճիշտ աթոռը կարող է փոխել խաղի ընթացքը։ Կարգավորվող բազկաթոռներ, փափուկ հենակ, գլխի հենարան՝ արտադրողները փորձում են անել այնպես, որ խաղացողը հոգնածություն չզգա նույնիսկ մի քանի ժամ ինտենսիվ մարտերից հետո:

Canyon խաղային աթոռներ


Խաղային մկնիկ

Նման մկներն առանձնանում են էրգոնոմիկայով, լրացուցիչ ստեղների առկայությամբ, ծածկույթով, որը թույլ է տալիս լավ հարմարվել ձեռքին, ինչպես նաեւ ավելացել է դիմացկունությունը. կարելի է ենթադրել, որ խաղային մկնիկը ստիպված կլինի դիմակայել հատուկ ուժի:

Խաղային մկնիկ Canyon GM20


Apple iPhone 14

«Apple» ընտանիքի այս նորույթը կստիպի Apple սմարթֆոնի սիրահարների սիրտն ավելի ուժեղ բաբախել։ Առավել եւս, որ ընկերությունն այս մոդելն անվանել է ամենաինքնավար iPhone։ Չնայած տարողունակ մարտկոցին եւ լայն էկրանին, նորույթը գոհացնում է իր ցածր քաշով:

Apple iPhone 14


Երաժշտության սիրահարների համար

Համերգի տոմսեր

Լավագույն նվերը զգացմունքներն են։ Ցանկացած միջոցառման տոմսերն ինքնին հիանալի նվեր են, բայց դուք կարող եք մեծացնել տպավորությունը յուրատիպ  փաթեթավորման շնորհիվ։ Եթե ձեր ընկերը վաղուց ցանկանում է գնալ իր սիրելի արտիստի համերգին, ապա դուք կարող եք օգնել իրականացնել նրա երազանքը:


Վինիլային նվագարկիչ

Նվեր WOW էֆեկտով երաժշտության իսկական գիտակների համար: Մասնագետները նշում են, որ նման սարքը բացահայտում է կենդանի ձայնի ծավալն ու ողջ հարստությունը։ Ժամանակակից մոդելները հագեցած են USB միակցիչներով, հեշտ է միացնել եւ կարգավորել (plug-and-play), ունեն այլ հնարավորություններ, որոնք հասանելի չեն եղել «նախնիների» պարագայում։  


Դյուրակիր բարձրախոս Bang & Olufsen

Արժեքավոր նվեր բարձրորակ ձայնի սիրահարների համար։ 1925 թվականից ի վեր դանիական Bang&Olufsen ապրանքանիշը համարվում է ակուստիկ կատարելության արվեստի հոմանիշ։ Ասում են, որ հենց նա է ոգեշնչել Apple-ին ստեղծել iPod Classic-ը: Զարմանալի չէ, որ ցանկացած B&O ապրանք լավ նվեր է երաժշտասերի համար:

Bang & Olufsen Beosound A1 2ND Gen


Թող ձեր նվերները ձեզ միշտ հաջողություն բերեն: Շնորհավո՜ր Ամանոր։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին