×


Ամեն ինչ՝ տան հարմարավետության համար․ Երեւանում բացվել է «Ռեզոն» առեւտրի կենտրոնը

Կենցաղային էլեկտրատեխնիկայի, կահույքի եւ տնային պարագաների լայն տեսականի երեւանյան ամենամեծ ցուցասրահներից մեկում․ Շիրակի 1Ա հասցեում՝ Հայ-բելառուսական առեւտրի տան շենքում, բացվել է «Ռեզոն» խանութ-սրահը։ BRAVO.am-ը ներկա է եղել շնորհանդեսին, լուսանկարել է հյուրերին, ներկայացված տեսականին, ինչպես նաեւ զրուցել հիմնադիրների հետ՝ կարեւոր ու հետաքրքիր մանրամասներ պարզելով խանութի առավելությունների ու հնարավորությունների մասին։

2500քմ ընդարձակ տարածքով երկհարկանի խանութի առաջին հարկում ներկայացված է կենցաղային էլեկտրատեխնիկա՝ աշխարհի ամենահայտնի ու լավագույն բրենդերից։ Ցուցադրված տեսականին ներկրված է տարբեր երկրներից, իսկ ընտրության հարցում խանութի հիմնադիրները շեշտը դնում են այդ արտադրանքի բարձր որակի վրա։ Հեռուստացույցներ, սառնարաններ, ջեռոցներ, լվացքի մեքենաներ, արդուկներ, համակարգչային եւ բջջային տեխնիկա եւ այլն, այս ամենը ներկայացված է մեկ ընդհանուր հարկի տակ։ Երկրորդ հարկում լայնորեն ցուցադրված է կահույքի տեսականին, որը ներառում է տեղական ու արտասահմանյան ընկերությունների արտադրանքը՝ բազմոցներ, աթոռներ, սեղաններ, պահարաններ, անկողիններ, բազկաթոռներ եւ այլն։


«Ցուցադրվող արտադրանքը ներկրվում է հենց մայր գործարաններից, այսինքն՝ բոլոր բրենդերի պաշտոնական վաճառք ենք իրականացնում։ Սա մեզ հնարավորություն է տալիս նաեւ միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան սպասարկում իրականացնել՝ որակավորված մասնագետների հետ համագործակցությամբ։ Անընդհատ նորացվող ոլորտ է, պիտի կարողանանք հետեւել բոլոր փոփոխություններին ու թրենդերին։ Այդ հարցում մեզ օգնում է նաեւ հաճախորդների արձագանքների, կարծիքների հավաքագրումը, հետադարձ կապը նրանց հետ»,- մեզ հետ զրույցում նշեց «Ռեզոն» ընկերության կոմերցիոն տնօրեն Խաչիկ Խոջայանը։


Խոսելով նաեւ նախագծի մյուս առավելությունների մասին՝ նա առանձնացրեց խանութի տեղակայման դիրքը, որը կապող օղակ է շատ միջպետական ու միջքաղաքային ճանապարհների, այնպես որ, տարբեր շրջաններից այստեղ գալը բավական հեշտ ու հասանելի է։ Միաժամանակ կենտրոնի տարածքում կա մեծ ու հարմարավետ ավտոկայանատեղի։ Այս ամենից բացի, հատուկ ուշադրություն է դարձվում նաեւ սպասարկմանն ու կադրերի ընտրությանը։ Խաչիկ Խոջայանն ասում է՝ ներգրավել են լավագույններին:


Հաղորդավար Սուրեն Առուստամյանը, որ նաեւ վարում էր «Ռեզոն»-ի շնորհանդեսը, մեր զրույցում անկեղծացավ, որ ինքն էլ հասցրել է արդեն տասն անուն ապրանք գնել։ Ասում է՝ սեփական փորձով է համոզվել, որ ապրանքների գնումից մինչեւ տեղադրում եւ օգտագործում ամեն ինչ համապատասխանում է խանութի կարգախոսին՝ «Ռեզոն․ միացրու հարմարավետությունը»․ «Նաեւ սպասարկումն է այստեղ շատ հաճելի ու հարմարավետ, քանի որ աշխատակիցները պարզապես վաճառողներ չեն, նրանք իսկապես հասկանում են ներկայացված տեսականուց եւ օգնում են ճիշտ ընտրություն կատարել։ Շնորհավորում եմ խանութ-սրահի բացման առիթով, եւ թող սա մեր քաղաքի համար եւս մեկ տոն ու հարմարավետության վայր լինի»։


Առաջիկայում ընկերության հիմնադիրները նախատեսում են ավելի ընդլայնել տեսականին եւ հատկապես կահույքի ու տնային պարագաների մասով ավելի ակտիվ համագործակցել թե՛ արտասահմանյան նոր ապրանքանիշերի, թե՛ տեղի արտադրողների հետ։


Կզարգացնեն նաեւ առցանց առեւտրի հնարավորությունները, թեեւ հիմա էլ հնարավոր է պաշտոնական էջերին գրելով կամ զանգով պատվերներ կատարել։ Ընկերության նորություններին հետեւելու համար կարող եք միանալ «Ռեզոն»-ի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերին՝

https://www.facebook.com/profile.php?id=100087051882564

https://www.instagram.com/rezon_armenia/

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին