×


Տիրուկ Հակոբյանը՝ սիթքոմում իր դերի եւ աղջկա առաջին Ամանորի մասին

Դերասանուհի Տիրուկ Հակոբյանը մայրանալուց ամիսներ անց վերադարձել է նկարահանման հրապարակ եւ խաղում է «Սյուրպրիզ» սիթքոմում: Նրա հետ խոսել ենք հումորային նախագծում մարմնավորած կերպարի եւ դստեր մասին: Տիրուկը BRAVO.am-ին է տրամադրել նաեւ տոնական ֆոտոշարքն աղջկա հետ:

«Այս ընթացքում շատ առաջարկներ են եղել, բայց ինչ-որ բաներ իմ սրտով չէին, իսկ այս սիթքոմում նկարահանվելու առաջարկը միանգամից եմ ընդունել»,- պատմել է նա:


Անիի կերպարում է, սակայն նշում է, որ Եվա Զոհրաբյանի մարմնավորած կերպարն ավելի նման է իրեն. «Քանի որ աստղակերպով ցուլ եմ, երբեմն բռնկվում եմ կերպարիս նման: Ինձ երբեք սիթքոմում եւ հումորային ժանրում չեմ պատկերացրել, բայց հիմա շատ եմ հավանում եւ կուզեմ հետագայում էլ նման առաջարկներ ունենալ»:


Դեռ չեն որոշել՝ որտեղ կլինեն տարեմուտի գիշերը. «Մեր տոնածառը զարդարել ենք վարդագույն եւ կապույտ մանկական հագուստներով: Ամանորն իմ սիրելի տոնն է, նշելու ենք մեծ ընտանիքով եւ բարեկամներով»:

Տիրուկն ասել է նաեւ, որ դստեր հետ այս օրերին մանկական ներկայացումեր է դիտում: Փոքրիկ Դանիելան, որն այս տարի առաջին անգամ է տոնելու Նոր տարին, հետաքրքրությամբ հետեւում է նախատոնական անցուդարձին:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ketikyan studio-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW