×


ՊԵԿ-ը 1 մլն դրամով տուգանել է Պոնչին եւ Տոմա Պետրոսյանին

Պետական եկամուտների կոմիտեն 1 մլն դրամով տուգանել է դերասաններ Տարոն Իսպիրյանին, որը հայտնի է Պոնչ անունով, եւ Թամարա Պետրոսյանին. նրանք հարսանիք վարելու պայմանավորվածություն են ձեռք բերել, կանխավճար ստացել ու ՀԴՄ չեն տրամադրել:

«Հարսանյաց հանդիսավարների զույգին, որոնք հաշվառված են որպես անհատ ձեռնարկատերեր, առաջարկվել է վարել հարսանեկան հանդիսությունը, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 մլն դրամ։ Այդ նպատակով կանխիկ վճարված 500 հազար դրամ կանխավճարի դիմաց չի տրամադրվել ՀԴՄ կտրոն ու չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմում է 1 մլն դրամ»,- հայտնում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը:

Տարոն Իսպիրյանը եւ Թամարա Պետրոսյանը


Նրանք խախտել են հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, համաձայն որի՝ 300 հազար դրամը գերազանցող գործարքները միայն անկանխիկ պետք է իրականացնեն նաեւ քաղաքացիներն ու անհատ ձեռներեցները։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին