×


Նոր հասցեում ու նոր ծառայություններով վերաբացվել է Tina Tevosyan Beauty Center-ը

Տարիների փորձով, տարբերվող ու ինքնատիպ ձեռագրով արդեն հայտնի ու ճանաչելի դարձած գեղեցկության սրահը վերաբացվել է նոր հասցեում. «Tina Tevosyan Beauty Center»-ն այսուհետ կգործի Արաբկիր 27 փ․ 6/2 հասցեում՝ նոր ու ընդարձակ սրահում, ընդլայնված ծառայություններով ու նոր առաջարկներով։

BRAVO.am-ը երեկ ներկա է եղել կենտրոնի բացմանը, լուսանկարել միջոցառման ընթացքը, տարածքում գործող առանձին սրահները, ինչպես նաեւ զրուցել դիմահարդար եւ կենտրոնի հիմնադիր Թինա Թեւոսյանի հետ՝ հետաքրքիր ու կարեւոր մանրամասներ պարզելով նոր ծառայությունների մասին։


«Նախորդ սրահը յոթ տարի է՝ գործում էր, եւ այդ տարիների մեր մեծ աշխատանքն ու փորձը մեզ թույլ տվեցին, որ այսօր կարողանանք վերաբացվել ավելի ընդարձակ ու գեղեցիկ սրահում։ Գլխավոր ուղղվածությունն, իհարկե, դիմահարդարումն է, բայց գործում են նաեւ վարսահարդարի, մատնահարդարի, ոտնահարդարի եւ էսթետիկ բժշկության ոլորտի գրեթե բոլոր ծառայությունները՝ շուրթերի ծավալի մեծացում, հոնքերի շտկում, բոտեքսներ եւ այլն»,- պատմեց Թինա Թեւոսյանը։


Մեր հարցին, թե իր կարծիքով՝ որն է սրահի գլխավոր առավելությունը, որին հաճախորդները պիտի նախապատվություն տան, Թինան առանց երկմտելու ընդգծեց՝ որակյալ սպասարկումը, հաճախորդի հետ ազնիվ լինելն ու նրանց ցանկություններին գրագետ մոտեցումը․ «Քանի որ մենք այսքան տարի մեր սիրելի հաճախորդների շնորհիվ ենք գործում ու ընդլայնվում, կարծում եմ՝ նրանք գնահատում են մեր այս մոտեցումը, մենք էլ՝ նրանց հավատարմությունը»։


Կենտրոնի մասնագետներն էլ ընտրվում են նույն սկզբունքով․ կարեւորվում են նրանց մասնագիտական բարձր հմտություններն ու ճիշտ մոտեցումը․ «Մեյք-ափ արտիստներին ինքս եմ ընտրում. նրանցից շատերն իմ սաներն են: Երբ դիմահարդարման դասեր եմ անցկացնում, կուրսի ավարտին տեսնում եմ՝ ով է իրեն ամենալավը դրսեւորել, ում կարողություններն են ամենաբարձրը, հենց նրան էլ աշխատանք եմ առաջարկում «Tina Tevosyan Beauty Center»-ում։ Վարսահարդարներին նույնպես շատ մանրակրկիտ եմ ընտրում․ բավական երկար ժամանակ փորձաշրջան են անցնում, հետո արդեն աշխատանքի ընդունվում։ Նման կերպ էլ ընտրել եմ նաեւ ոտնահարդարներին ու մատնահարդարներին։ Իսկ մեր բժիշկ-կոսմետոլոգն էսթետիկ բժշկության ոլորտում բավական երկար տարիների փորձ ունի, շատ հղկված ու գրագետ մասնագետ է»,- նշեց կենտրոնի հիմնադիրը։


Հատկանշական է, որ Թինա Թեւոսյանն առաջին մասնագիտությամբ հոգեբան է։ Թեեւ երբեք չի աշխատել այդ ոլորտում, բայց խոստովանում է, որ մասնագիտությունն իրեն շատ է օգնել ներկայիս աշխատանքում։ Ի դեպ, արդեն 15 տարի է՝ դիմահարդարման ոլորտում է աշխատում, ասում է՝ շատ պատահական է ընտրել մասնագիտությունը․ «Արի ու տես, որ շատ սիրեցի ու մեծ սիրով եմ զբաղվում, անգամ չեմ պատկերացնում ինձ առանց այս մասնագիտության։ Կոկիկ եւ խնամված միջավայրում աշխատելը միայն հաճույք է կնոջ համար»։


Թինային շնորհավորելու էին եկել նրա ընկերները, հարազատները, հավատարիմ դարձած հաճախորդներն ու գործընկերները։ Իսկ եթե դուք նույնպես ուզում եք դառնալ այս գեղեցիկ ընտանիքի նոր անդամը, ապա նշենք, որ «Tina Tevosyan Beauty Center»-ն աշխատում է ամեն օր՝ առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան 18։00-ն։ Թինան ասում է՝ անհրաժեշտության դեպքում ավելի շուտ էլ կսկսեն։ Իսկ կենտրոնի նորություններին հետեւելու համար կարող եք միանալ ինստագրամյան էջերին՝

https://www.instagram.com/tinatevosyan_beautycenter/

https://www.instagram.com/makeuptinaa/

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին