×


Աիդան պահել է եղբորը տված խոստումը. Շառլ Ազնավուրի քույրը տոնում է 100-ամյակը

«Քրոջս հետ որոշել ենք, որ 100 տարեկանի շեմն անցնելու ենք։ Պայմանավորվել ենք։ Նա իրավունք չունի պայմանը խախտելու, ու ես էլ իրավունք չունեմ»,- իր հայտնի հարցազրույցներից մեկում ասել է Շառլ Ազնավուրը։

«Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հրապարակում է արվել այն մասին, որ լեգենդար երաժշտի քույրը պահել է իր խոստումը:

Այսօր Ազնավուրյանների գերդաստանի ամենաավագ ներկայացուցիչը՝ արտիստ Աիդա Ազնավուրյան-Կառվարենցը, դառնում է 100 տարեկան։

Մեկ դար ապրած Աիդա Ազնավուրը հայ փախստականներ Միշա եւ Քնար Ազնավուրյանների դուստրն է։ Հայոց ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքի առաջնեկ Աիդան ծնվել է Հունաստանում՝ 1923 թվականի հունվարի 13-ին։ Այնուհետեւ Ազնավուրյանները տեղափոխվել են Փարիզ, որտեղ մեկ տարի անց ծնվել է Շառլ Ազնավուրը։

Աիդան ու Շառլն անբաժան են եղել ողջ կյանքի ընթացքում. միասին երազել են մեծ բեմի մասին ու իրագործել իրենց երազանքը, միասին ապրել բոլոր ուրախություններն ու տրտմությունները, ստեղծագործել, ճամփորդել ողջ աշխարհով մեկ ու եղել իրար թեւութիկունք։ Շառլ Ազնավուրին նվիրված իր «Ափարիկս» (փոքր եղբայր) գրքում Աիդա Ազնավուրը պատմում է իր եւ եղբոր մտերմության ու արկածներով լի կյանքի մասին։

BRAVO.am
Աղբյուրը՝ «Ազնավուր» հիմնադրամ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին